Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար․ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը՝ «վերջին զանգի» առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին:

«Սիրելի ՛ շրջանավարտներ

Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:

Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում  պետք է լինեք առաջատարը:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:

Սիրելի՛ շրջանավարտներ

«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ և ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»:

ՊՆ-ն հաստատեց․ Սոթքի հանքի որոշ հատվածներ կգտնվեն Ադրբեջանի հսկողության տակ Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ուղիղ Ռուս զինծառայողի դի է հայտնաբերել Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները Թուրք-ադրբեջանական զինվորները՝ Սոթքի հանքում /Լուսանկար/ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասը և շարժվում են դեպի Հայաստան Ինչքա՞ն ժամանակ եք ԱԺ հետնամուտքով գաղտնագողի և ոստիկանների հսկողությամբ շենք մտնելու. Իվետա Տոնոյան ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են Ադրբեջանցի զինվորները պղծում են հայկական գերեզմանները Ինչպես է ՌԴ ՊՆ-ն Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնում (տեսանյութ) Որ ասում եմ թուրքին նվեր տվող եք, նեղանում եք. Արա Վարդանյան ՌԴ ՊՆ տեսանյութ է հրապարակել՝ Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտը Նիկոլ,դու պարտության խորհրդանիշ ես և վերջ. Շարմազանով Զինադադարի խայտառակ հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս. Գայանե Աբրահամյան «Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա (ֆոտո) Սրանք լռիվ «ձեռ են առել» ժողովրդին. Էդուարդ Շարմազանով «Ճամփեք սրան, բերեք ում ուզում եք»․ Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ամիրջանյան Նարեկ, ով գերի է ընկել ․․․․
Նիկոլ,դու պարտության խորհրդանիշ ես և վերջ. Շարմազանով Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հ... Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել Ես բախտ ու պատիվ եմ ունեցել ճանաչելու Ձեզ, իմ Ռիտա Ալեքսանդրովնա ջան. Ավետ Բարսեղյան «Նախքան կնոջս երդում տալը՝ հայրենիքիս եմ երդում տվել»․ զոհված զինծառայող Դավիթ Արզումանյան Արցախում զոհվել է Էդիկ Կիրակոսյանը «Բարձունքը մերն է, տղերքը չկան». զոհվել է հայտնի տողերի հեղինակի որդին «Դու խաղ մի խաղա, ամոթա Մգեր Արմենիա, հարգի հերոս տղերքին». Սոնան պատասխանել է Մհերի մեկնաբանությանը «Վարդանս, տղես, շնորհակալ եմ, որ ծնվեցիր, ներողություն, որ գնացիր». Դավիթ Ամալյանի գրառումը որդու զոհվելու մասին
website by Sargssyan