«Հրապարակ». Բոլորը խռովել են . Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը չեն կանչել նաեւ Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած բացօթյա խրախճանքին մասնակցած բոլոր արցախցի հյուրերին պլանավորում են թեստավորել։ Տեղեկությունը հաստատեց նորընտիր նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ խոստովանելով, որ միջոցառման կազմակերպիչները թերացել են կազմակերպչական հարցերում, հյուրերի միջեւ չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, ի տարբերություն բուն երդման միջոցառման, որի ժամանակ դահլիճում ազատ տեղեր էին թողնվել։

Թեեւ Հարությունյանի ինաուգուրացիան նշանավորվեց Թթենիների պուրակում խնջույքի՝ աղմուկ առաջացրած լուսանկարով, սակայն այն ստվերեց առանցքային հարցեր, ինչպիսիք հյուրերի ընտրությունն է։

Արցախի նորընտիր իշխանությունները հրավիրել էին «հեղափոխական էլիտային», նախկին եւ ներկա շատ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ անտեսվել էին։ Օրինակ, հրավեր չէր եղել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, կաթողիկոսին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նույնիսկ ՀՅԴ հայաստանյան կառույցին։

Մինչդեռ դահլիճում էր, ասենք, Գուրգեն Արսենյանը։ Խոսնակը չհամաձայնեց, թե քաղաքական կոնտեքստով է կատարվել հյուրերի ընտրությունը, ասաց հակառակը՝ չեն խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, պահպանելու են չեզոքություն։ ՀՅԴ-ի մասով ասաց, որ հրավիրել են միայն Արցախի Դաշնակցությանը։

Նկատեց, որ Արցախի բնակչության 50, Հայաստանի՝ 80 տոկոսը նեղացել է իրենցից, քանի որ շատերն Արայիկ Հարությունյանի հետ ջերմ հարաբերություններ ունեն։ «Անձամբ ես չեմ կազմել ցանկը, չեմ կարող ասել՝ ինչու․․․ բայց մենք առաջնորդվել ենք՝ ելնելով ներկա իրավիճակից, չէինք կարող բոլորին հրավիրել, կաթողիկոսի հարցում էլ նույն Դաշնակցության սկզբունքով ենք առաջնորդվել, սովորաբար երդմնակալությանն այստեղ Պարգեւ սրբազանն է լինում։

Հրավիրվել են հիմնականում գործարարները, որոնք ներդրումներ են կատարել Արցախի համար, բայց կրկին բոլորին հնարավոր չի եղել հրավիրել, հույս ունենք, որ նրանք էլ մեզնից չեն նեղացել եւ խորհրդարանականները»։

Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. հակառակորդը ունի 100-200 զոհ. ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը. Դավիթ Բաբայան Ռուսական ինքնաթիռները զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Արցախի պաշտպանության բանակից հայտնում են Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 32 մարդ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինամթերքը /Տեսանյութ/ Արայիկ Հարությունյանն ուղերձով է հանդես եկել Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել Նշված ուղղություններով գրոհներ են ձեռնարկվել. Ինչպես է անցել գիշեր սահմանին Հակառակորդը գիշերը լուրջ կորուստներ է կրել Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու
website by Sargssyan