Հայտնի մոդելն «ամոթից դրդված» թանկարժեք գնումներ է կատարել
LifestyleԱմերիկացի մոդել և հաղորդավար, երաժիշտ Ջոն Լեջենդի կինը՝ Քրիսի Թեյգենը, խոստովանել է, որ մի քանի հարյուր հազար դոլար է ծախսել ոչ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար և դա արել է «ամոթից դրդված», գրում է Today Online-ը:
Այսպիսով, 34-ամյա Թեյգենը գնել է թանկարժեք պայուսակ և հինգ հարսանյաց զգեստ, քանի որ ցանկացել է զուգարան գնալ, բայց անհարմար է զգացել պարզապես օգտվել խանութի զուգարանից:
«Նրանք, ովքեր ինձ լավ են ճանաչում, կհաստատեն, որ դա ինձ հետ շատ հաճախ է պատահում», – խոստովանել է Թեյգենը:
Ի դեպ, մեկ աքսեսուարի գինը կարող է հասնել մինչև 300 հազար դոլարի:
Աստղի ընկերուհին կրակի վրա յուղ է ավելացրել՝ ասելով, որ Քրիսին փորձել է հինգ հարսանեկան զգեստ, որոնք երբեք չէր կրելու, «բայց, միևնույն է, դրանք գնել է, որպեսզի իրեն մեղավոր չզգա, որ դրանք այդքան ուշադիր զննել է»:
Շարունակությունն՝ այստեղ