Մադագասկարի այս թագուհին հրամայում էր սպանել բոլոր այն մարդկանց, ում տեսնում էր իր երազում
LifestyleՈրքան էլ թե թվում է, որ պատմությունն այդլև ի զորու չէ մեզ զարմացնել դաժան մարդկանցով, ամեն օր կարող ենք բացահայտել մի նոր դիկտատորի, ով իր տարօրինակություններով կարող է գերազանցել նախորդին։ Այսպիսի մի տարօրինակ թագուհի էր Մադագասկարի թագուհի Ռանավալովնա 1-ինը , ով հրամայում էր սպանել բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվում էին իր երազում։ Ինչու՞ էր նա այդքան դաժան վարվում։
Ռանավալովնան կառավարել է Մադագասկարը 1828-1861թթ-ներին։ Այս թագուհին համարվում է պատմության ամենաարյունարբու թագուհիներից մեկը։ Նա կարող էր մարդուն սպանելու հրաման տալ միայն նրա համար, որ նա ընդհատել էր իրեն առանց իր թույլտվության կամ, ասենք, կարող էր դատապարտել մարդուն մահվան միայն նրա համար, որ իր սենյակ էին մտնում այն պահին, երբ ինքը, ասենք, ինչ-որ կարևոր գործով էր զբաղված, անգամ եթե ներս մտնողը ինչ-որ կարևոր ինֆորմացիա հայտնելու պատճառ ուներ։
Թագուհին ստիպում էր, որ իր ենթակաները հսեկն իր քունը, որպեսզի քնելու ընթացքում պալատում ոչ-ոք ավելորդ շարժում կամ աղմուկ չհաներ։ Եթե նման համարձակներ էին գտնվում նրանք նույնպես առանց վարանելու ուղարկվում էին այն աշխարհ։
Շարունակությունն՝ այստեղ