«Մինչ օրս վերապրում եմ այդ զգացողությունները». Արփինե Կոշտոյան

Արփինե Կոշտոյանի ընտանիքում երեկ տոն էր. առաջնեկը դարձել է 2 տարեկան: Ոճաբանն ասել է՝ տան պայմաններում ամեն ինչ արել են, որ փոքրիկի օրն ուրախ անցնի: Արեգի նախասիրությունների, մեկուսացման օրերին ընտանիքի առօրյայի, ինչպես նաեւ նորաձեւության ոլորտում տիրող ճգնաժամի մասին Արփինեն պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել տղայի ծննդյան օրվա լուսանկարները:

Երազանքների երեխան

Արեգս արդեն 2 տարեկան է, եւ ինձ համար անհավատալի է, թե ինչ արագ անցան այս տարիները: Ամեն անգամ նրան նայելիս աչքիս առաջ է գալիս ծնունդը, հիշում եմ ամեն պահը, նրա գեղեցիկ ու թմբլիկ պատկերը: Մինչ օրս էլ հիշելիս վերապրում եմ այդ զգացողությունները: Նա իմ երազանքների երեխան է, եւ ես շատ էի հուզվել այդ օրը:

 


«Ինձ նման համառ է»

Աշխույժ է, չարաճճի եւ շարժուն, էներգիան երբեք չի սպառվում: Արտաքնապես նմանեցնում եմ մայրիկիս, համառությամբ՝ ինձ, իսկ տղամարդուն վայել ծանրակշռությամբ՝ ամուսնուս: Շատ հստակ բնավորություն ունի. գիտի, թե ինչ է ուզում, եւ շատ դժվար է նրան որեւէ բան համոզել: Սիրում է լավ երաժշտություն եւ ինտելեկտուալ խաղեր:

Չեղարկված ուղեւորություն

Շատ ավելի վաղ որոշել էինք որդուս տարեդարձն արտերկրում նշել, սակայն արտակարգ դրություն սահմանվեց, չեղարկեցինք չվերթն ու մնացինք տանը: Ընտանեկան փոքրիկ հավաքույթ էինք կազմակերպել, որին ներկա էին միայն իմ եւ ամուսնուս ընտանիքները:

 


Ձանձրույթի մասին

Ինչ խոսք, մեզ նման ակտիվ մարդկանց համար ահավոր է տանը մնալը: Բոլորս օրվա մեծ մասն աշխատում էինք, իսկ այս երկարատեւ դադարն անտանելի է: Առաջին մեկ շաբաթը լավ էր. կարողացանք հանգստանալ, բայց հետո սկսեցինք ձանձրանալ: Ամենատխուրն այն է, որ չգիտենք՝ մինչեւ երբ է այսպես շարունակվելու: Սկզբում առհասարակ տնից դուրս չէինք գալիս, իսկ հիմա՝ որոշ վերապահումներով:

ճգնաժամ

Նորաձեւության ոլորտը լուրջ ճգնաժամի մեջ է ամբողջ աշխարհում: Հետաձգվել են նորաձեւության շաբաթները, հեղինակային ցուցադրությունները, չվաճառվեց սեզոնային տեսականին, բոլոր ապրանքանիշերն ունեցան մեծ կորուստներ: Անհասկանալի է՝ կկարողանանք դուրս գալ այս ճգնաժամից, թե՝ ոչ: Այս անկանխատեսելի իրավիճակում մարդիկ ինչպես կարող են մտածել նորաձեւության մասին, երբ կա պարզապես գոյատեւելու խնդիր:

 
Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել Ինչպե՞ս է հարկվելու անշարժ գույքը, որքա՞ն կկազմի գույքահարկը 2026-ին /Տեսանյութ/ Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Ալյումինի, պղնձի գինը նվազել է, մոլիբդենի գինն՝ աճել. գունավոր մետաղների գները Ադրբեջանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն է ձերբակալվել Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ»
website by Sargssyan