Ավելի քան 200 000 դոլար․ աճուրդում վաճառվել է բասկետբոլիստ Քոբի Բրայանթի՝ մորը նվիրած 14 կարատանոց ոսկյա մատանին
LifestyleԱմերիկյան Goldin Auctions աճուրդի տան միջոցով նախօրեին 206 080 դոլարով վաճառվել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի՝ իր մորը նվիրած 14 կարատանոց ոսկյա մատանին՝ պատված ադամանդներով, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 2000 թվականին «Ինդիանա Փեյսերս» բասկետբոլային թիմի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Բրայանթը թանկարժեք մատանին մորն էր նվիրել։ 2013 թվականին ընտանեկան խնդիրների պատճառով Բրայանթը ծնողներին թույլ էր տվել վաճառել մատանին։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում է եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Շարունակությունն՝ այստեղ