«Իրավունք». «Իմ քայլում» շատերը համոզված են, որ արտակարգ դրության հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի պաշտոնավարումը

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում կարծես վերադարձել է հին ու բարի ժամանակներին, երբ իրենք ընդդիմադիր էին կամ քաղակտիվիստ: Ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` ՀՀ կառավարությունն այլեւս ոչ թե հենարան, այլ թակարդ ունի:

Խորհրդարանական կուլիսներում «Իմ քայլի» պատգամավորներն այնպիսի եռանդով են քննադատում, դժգոհում ու բողոքում այս կամ այն նախարարից, որ անգամ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կերազեին այդքան ընդդիմադիր լինել:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` քայլական պատգամավորների հիմնական դժգոհության թոփ եռյակում առաջին տեղում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, ապա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Վերջինիս ընդհանրապես յուրային  են համարում, ավելին` ոմանք նույնիսկ համոզված են, որ արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի` գործադիրում աշխատելու ընթացքը»:

Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն «Հրապարակ». «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ» «Հրապարակ». «Տրետի պալյոտ նա լունու» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին. «Փաստ» «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս». «Փաստ» Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. միայն մայիսին 27,9 տոկոս նվազում կա. «Փաստ» Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ». «Փաստ» Միակ ելքը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարում իրականացնելն է. «Փաստ» «Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը». «Փաստ» Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ. «Փաստ»
website by Sargssyan