Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ համագործակցելու մասին

Այո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի եթերում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ համաձա՞յն է, որ ՀՅԴ-ն դուրս  է մնացել ներքաղաքական զարգացումներից, քանի որ խորհրդարանում չէ, իսկ խորհրդարանից դուրս այլ շրջանակներ են փորձում հայտ ներկայացնել, օրինակ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նշել է, թե ՀՅԴ-ի՝ քաղաքական զարգացումներում չլինելու մասին հայտարարությունը գուցե օրվա քաղաքական իշխանության և որոշ մարդկանց ցանկությունն է, բայց դա այդպես չէ: «Դաշնակցությունն իր գործունեությունը ծավալել է, ծավալում է, և ծավալելու է, որովհետև Դաշնակցության գործունեությունը պայմանավորված չէ միայն խորհրդարանում տեղ ունենալով կամ կառավարությւոնում լծակներ ունենալով: Դաշնակցությունն իր անելիքներն անում է. անգամ կորոնավիրուսի պայմաններում Դաշնակցության Բյուրոն հայտարարությամբ հանդես եկավ և կոչ արեց համայն հայությանը՝ աջակցել կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերին ՀՀ-ում: Մեկ անգամ իշխանության կողմից լսե՞լ եք շնորհակալություն»,-ասել է նա՝ նշելով, թե շատ կարևոր է, որ այսպիսի հարցով ծրարգերը փորձեն համատեղել:

«Հիմա, երբ քաղաքական ակտիվություններ կան, բնականաբար մարդկանց իրավունքն է՝ ձևավորելու, առաջ տանելու օրակարգեր: Մենք ունենք մեր օրակարգը՝ Հայաստանի հզորացումը, ժողովրդավարացումը, ՀՀ անվտանգության բարձրացումը, համահայկական համերաշխության մթնոլորտում իսկապես վերափոխումներ իրականացնելը: Համագործակցության հնարավորույթուններ այլ ուժերի հետ մենք բնականաբար տեսնում ենք, և առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն կխոսենք»,-նշել է Մինասյանը:

 Հարցին՝ Վանեցյանի, Մինասյանի հետ համագործակցության հեռանկար տեսնու՞մ է, Մինասյանը արձագանքել է. «Մենք որևէ մեկի առաջ՝ բացառությամբ այն անձանց, ովքեր գաղափարական տեսակետից հակասության մեջ են եղել և կան, այն խմբերի կամ անձանց, որոնք կերակրվում են դրսի տարբեր կոնտրոնների կողմից, մնացածի հետ բաց ենք համագործակցության համար, բայց մեր օրակարգի շուրջ»:

Դիտարկմանը, թե կարող է, ենթադրաբար, լինել օրակարգ՝ համախմբել և այս իշխանությանը հեռացնել, այդ բևեռում տեսնու՞մ է Դաշնակցությանը, Մինասյանը պատասխանել է. «Նախ՝ իշխանությունն ամեն բան անում է, որ օր առաջ հեռանա, համենայն դեպս՝ իր վարքագիծը դա է ցույց տալիս: Երկրորդ՝ այո, դա կարող է դառնալ քաղաքական օրակարգ, և արդեն որոշ շրջանակների կողմից ներկայացվում է, բայց թե ինչպիսի  ձևաչափով դա կլինի, և որ հարցերը օրակարգի առաջին պլան կմղվեն, դրանք արդեն քննարկման թեմաներ են: Այո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Ոստիկանությունը եւս սննդի ծառայությունները կպատվիրակի այլ կազմակերպության. Փակ մրցույթ է լինելու 2 փուլով Արթուր Վանեցյանի շուրջ շարունակում են համախմբվել կուսակցություններն ու մարդիկ Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը. Իշխան Սաղաթելյան Սահմանում կռիվ են անում․ դրսի մեր քաղաքացիներն ավելի են սրում պատերազմական իրավիճակը․ Մարուքյան Հարություն Գուլյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում․ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում լինել հայոց բանակի ու զինվորի կողքին Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից Փաշինյանը կառավարության նիստում խոսեց հայ-ադրբեջանական լարվածության մասին Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բնակիչներին․ ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել Ինչպես են հայկական ստորաբաժանումները խոցում թշնամու տանկը. ՊՆ խոսնակը տեսանյութ է տարածել Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված կալանավորումը. ՔԿ Իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն, ոչ էլ պետություն. Աշոտյան Ադրբեջանի իշխանությունները շատ վատ իրավիճակում են. Տիգրան Աբրահամյան «Ժողովուրդ». Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել Կորոնավիրուսի 554 նոր դեպք, առողջացել է 583, մահացել 15 մարդ Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են շատ թեժ ներքին քաղաքական գործընթացներ. Արթուր Ղազինյան «Լույսը բարի չէր». Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարչապետի պարտականությունները դրվում են Տիգրան Ավինյանի վրա Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան նոր նշանակում է արել
website by Sargssyan