«Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Արցախում ընտրական գործընթացներն արդեն անցյալում են, սակայն քաղաքական թեժ զարգացումները դեռ առջեւում են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լծվի կադրային փոփոխությունների եւ նոր համակարգ ձեւավորելու գործին: Եվ հենց այստեղ էլ թաքնված են խնդիրները: Բանն այն է, որ երեկ համագործակցության հուշագիր ստորագրվեց Արայիկ Հարությունյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջեւ: Համաձայն պայմանավորվածության՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ փոխարինելով Արշավիր Ղահրամյանին: Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը դեռեւս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով, ցանկանում է ավելի մեծացնել իր լիազորությունները եւ դառնալ Արցախում գործոն: Սակայն այս նշանակման մասին տեղեկություններն արդեն իրարանցում են առաջացրել Արցախում, քանի որ այդ երկրի էլիտան չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու, աշխատելու մի երկրում, որտեղ Սամվել Բաբայանը բարձր պաշտոն է զբաղեցնում: Անհանգստացած են բոլորը՝ առանց բացառությունների՝ Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Արշավիր Ղահրամյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան ու էլի շատ շատերը: Բանն այն է, որ Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո տարիներ շարունակ Արցախի իշխանական էլիտան Բաբայանին, կարելի է ասել, վտարել էր Արցախից: Նաեւ Բաբայանի առանձնատունն էին պետականացրել՝ վերածելով մանկապարտեզի: Հիմա պայմանավորվածություն կա, որ Բաբայանին կվերադարձվի նաեւ նրա առանձնատունը: Ու սա դեռ սկիզբն է, ինչն էլ հենց անհանգստացնում է Արցախի էլիտային: Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից»:

Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը. Աշոտյան Պարետի կողմից չարտերային թռիչքների թույլտվություն չկա, ուստի հորդորում ենք զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի լուսանկարն ու անվանումը Բեյրութի նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 կոնտեյներ է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. Թիկնազորն ուշադիր հետևել է հյուրերին, որպեսզի որևէ ապացույց չհայտնվի համացանցում. «Հրապարակ» Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը Ոլորտի ներկայացուցիչները հրավիրում են կառավարության ուշադրությունը ՌԴ առողջապահության նախարարությունը պատմել է, թե որքան ժամանակ է COVID-19- ի դեմ պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները (լուսանկար) «Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու Ալավերդիում ամուսինները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց Արթուր Վանեցյանը խորհրդի կարիք չունի Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոնա» ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Ուսանողները ևս պատրաստվում են դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Ոստիկանության ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. (լուսանկարներ) Ձերբակալված ցուցարարները շարքով պառկած են ոստիկանության բակում (տեսանյութ) Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պուտինի աղջիկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մասնակցելով փորձարկմանը
website by Sargssyan