Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ» Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից


Մարտի 16-ից մայիսի 25-ը հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է շուրջ 19100 ՎԻՎ արձանագրություն (տեսանյութ)

TV

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։
Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։
Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։
Ճանապարհային ոստիկանները հայտնաբերում էին ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում թույլատրելիից շատ ուղևորներ փոխադրող վարորդների։ Ուղևորները իջեցվում էին և կազմվում էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Արտակարգ դրության ընթացքում միջմարզային հատվածներում և մարզեր-մայրաքաղաք ավտոճանապարհներին տեղադրվեցին հսկիչ-անցագրային կետեր։ Ճանապարհային ոստիկանության առաջին և երկրորդ սպայական գումարտակների բոլոր ծառայողները հսկիչ կետերում իրականացնում էին ուժեղացված ծառայություն։
Մինչ օրս ճանապարհային ոստիկանները իրականացնում են Հայաստան ժամանող քաղաքացիների ու պացիենտների ուղեկցում` իրենց մեկուսացման կամ ինքնամեկուսացման վայրեր ու հիվանդանոցներ։ Ուղեկցվում են նաև հանրապետություն մտնող և դուրս եկող բեռները։ Արտակարգ դրության հայտարարման պահից մինչ օրս իրականացվել է մոտ 5000 ուղեկցում։
Նշված ծառայությանը զուգահեռ՝ ճանապարհային ոստիկանները պատվախնդրորեն իրականացրին նաև իրենց անմիջական պարտականությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը։ Միայն արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մայիսի 25-ը, հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ և նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 19100 արձանագրություն։
Արտակարգ դրության ընթացքում համավարակի հնարավոր տարածումը կանխելու համար մարտի 24-ից դադարեցվեց ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը։ Ստորաբաժանումները նախնական գրանցումով որոշ գործառույթներ վերսկսեցին ապրիլի 27-ից։ Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ մայիսի 18-ից հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներն ամբողջ ծավալով սկսեցին քաղաքացիներին մատուցել ծառայություններ։ Ապրիլի 27-ից մինչև մայիսի 25-ը հանրապետության բոլոր հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին տրամադրել կամ փոխանակել են վարորդական 4763 վկայական և իրականացրել մեքենաների հաշվառման ու անվանափոխության 7321 գործարք։
Նախնական գրանցումն իրականացվում էր e-request.am կայքին կամ ճանապարհային ոստիկանության պաշտոնական info@roadpolice.am էլեկտրոնային փոստին ուղարկվող դիմումների միջոցով։ Արտակարգ դրության ընթացքում՝ մինչև մայիսի 25-ը, ճանապարհային ոստիկանության քարտուղարությունը ստացել է շուրջ 117.000 դիմում ու գրություն։
Գերծանրաբեռնված ծառայություն է իրականացնում նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։ Մարտի 16-ից մինչև մայիսի 25-ը կենտրոնը ստացել է 40512 ահազանգ։
Նույն ժամանակահատվածում բազմաթիվ ուժեղացված ծառայություններ է իրականացրել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը։ Ուժեղացված ծառայություններին ներգրավվել են առաջին և երկրորդ սպայական գումարտակների և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։
Ճանապարհային ոստիկանությունը այսօր էլ շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն և մյուս գերատեսչությունների ու ոստիկանության բոլոր ստորաբաժանումների հետ համատեղ պայքար է մղում համավարակի տարածման դեմ։ Այսօր էլ հայտնաբերվում ու պատասխանատվության են ենթարկվում հասարակական տրանսպորտի ու տաքսիների այն վարորդները, որոնք խախտում են կարգը, չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները և փոխադրում են թույլատրելիից ավելի ուղևորներ։
Հիշեցնենք, որ արգելվում է հասարակական տրանսպորտ նստել առանց դիմակի ու ձեռնոցների, ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ նստելիս անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը։
Պարետի որոշման համաձայն արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդներն ու ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ոստիկանության ստորաբաժանումներ այցելելիս եղեք դիմակով ու ձեռնոցներով։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում։

«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է թալիբների կողմից Պակիստանի ռազմակայանների գնդակոծման մասին Կանդայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին ՀՀ որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Կիևը մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվելՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ջուր չի լինի Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7,800 արցախցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համարՀաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե ՀովհաննիսյանՊահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է եւ վերջ. Էդուարդ ՇարմազանովԱրշակ Կարապետյանի նոր բացահայտումներն ու վարչապետի անհեթեթ հատարարություններին արձագանքըՈսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը․ Ավետիք Չալաբյան Թշնամուն զիջելու տարածք չունե՛նք. «Հայաքվեն» Բաղանիս գյուղում է. ՈւՂԻՂ Շուտով Ցեղասպանության հիշատակումը հավասարազոր է լինելու Ստամբուլում ամեն ապրիլի 24-ին «համատեղ ցավի» հիշատակման լոկալ արարողության. Դավիթ Սարգսյան Լատվացիները 700 մլն եվրո կներդնեն Լատվիայի արևային էներգիայի պարկերումԹուրքիան չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» պահանջներից Տիգրան Ավինյանը հետևել է Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող բարեկարգման աշխատանքներինՍպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. Եղանակը Հայաստանում Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների բախտը կբերի սիրո մեջ Չենք ճանաչում ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի ԱԳՆ ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկանԱլիևը Նիկոլի գլխին «պայթեցրեց» Դուշամբեի վերելակում հողերը հանձնելու պայմանավորվածությունը․ ՀամբարյանԱրթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ Ի՞նչ է կորցրել ՆԱՏՕ-ն Հայաստանում Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն Արարատ Միրզոյանի ձախողումը Ապակյա կոլբաներից, ջրով լի տակառներից մինչև ժամանակակից կրակմարիչներ. «Փաստ»Բիրտանական ռազվեդկեն կոնկրետ խնդիր ունի հայաստանյան տիրույթում բացով խաղալու . Արմեն Հովասափյան