Կասկադյորական ավտովթար` Գյումրիում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքեյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած Porsche Cayenne մակնիշի 18 RR 080 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներ Տ. Առաքելյանն ու Ռ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ Porsche Cayenne-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել մայթեզրին տեղադրված ծաղկամաններն ու հայտնվել մայթին:

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Տ. Առաքելյանը նախկինում եղել է 4 անգամ դատապարտված, իսկ Կ. Հարությունյանը աշխատում է Գյումրիում գործող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տնօրեն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Porsche Cayenne 18 RR 080 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված և ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ռ. Գևորգյանը:

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել․ Aravot.am «Ատելությունը մեր մեջ է» Սերգեյ Սարկիսովի վավերագրական ֆիլմն արժանացել է Էմմի մրցանակի Գերմանիայում թռչող տաքսիներ են փորձարկվել Թրամփը մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին TikTok հավելվածը գնելու համար Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը «Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը». Մարիամ Փաշինյան «Լացիոն» նոր պայմանագիր կառաջարկի Իմմոբիլին` 4,5 միլիոն եվրո աշխատավարձով Անցյալի ժխտումով` ապագան չեք կառուցի. Արմեն Աշոտյան Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան մինչ հրետակոծությունները․ Տավուշի մարզպետ (տեսանյութ) Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում
website by Sargssyan