«Մար­դիկ իրենց մեջ ծնված ագ­րե­սի­ան տե­ղա­փո­խում են այն կա­ռույց­նե­րին, որոնք կոչ­ված են իրենց մա­սին հոգ տա­նե­լու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանիկ Հակոբյանը կարծում է՝ տագնապը դեռ շարունակվում է: «Իրավիճակն անորոշ է, լուծում չկա, վերջը չի երևում, բացի դա, անընդհատ աճում են թվերը: Այդ առումով տագնապը շարունակվում է, բայց այս աֆեկտն արդեն կուտակվող բնույթ է կրում: 

Եթե սկզբում սուր բնույթ էր կրում, մարդիկ ահաբեկված էին, վախեցած, չգիտեին՝ ինչ անել, այս ամենը նորույթ էր, այժմ արդեն կուտակվող աֆեկտ է: Եթե այն լիցքաթափում և լուծում չի գտնում, կամաց-կամաց ինչ-որ վերափոխումների է ենթարկվում, կարծրանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ի՞նչ անել մարդկանց ստեղծված վիճակից դուրս բերելու համար: Հոգեբանը նշում է՝ երբ խոսվում է մարդկանց հոգեվիճակի մասին, պետք է փաստել, որ գործ չունենք միատարր մասսայի հետ: «Այդ մարդկանց մեջ հոգեկան առողջության տարբեր աստիճանի և անձի տարբեր կառուցվածք ունեցող մարդիկ են: 

Գտնել մեկ բաղադրատոմս, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, դժվար է:

 Բայց մի փաստ կա. մեր հոգեկանն անսահման մեծ հարմարվողական հնարավորություններ ունի, գործում են պաշտպանական մեխանիզմները, որոնք առանց մեր մասնակցության, ինքնըստինքյան, ապահովում են մեր հարմարումը նույնիսկ ամենավատ իրավիճակներին: Այնպես որ, ինչ-որ իմաստով կարող ենք վստահել մեր հոգեկանին, ներքին այդ կառույցին, որն ապահովում է մեր առողջությունը: 

Այն անվանում եմ հոգեկան իմունիտետ: Այս պահին այն նույնքան վտանգված է, որքան ֆիզիկական առողջությունը: 

Բայց կա այդ իմունիտետը և մարդկանց հիմնական մասսայի մոտ, որոնք հոգեկան առողջության բավականին լավ մակարդակ ունեն, գործում են պաշտպանական մեխանիզմները, որոնք թույլ են տալիս տագնապի պարագայում գործել, ապրել և ինչ-որ ձևով ելքեր գտնել: Բայց կա մարդկանց մի խումբ, որոնք հոգեպես այդքան էլ ամուր չեն, և նրանք իրապես վտանգված են»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է, որ մարդիկ այժմ ակտիվորեն դիմում են հոգեբաններին, դա տեսանելի է անձամբ իր օրինակով: «Այն մարդիկ, որոնք հասկանում են, որ հոգեպես շատ ամուր չեն և չեն կարող ինքնուրույն հաղթահարել ստեղծված իրավիճակը, այսինքն՝ ապրումների մակարդակով զգում են, որ էլ չեն դիմանում, հիմնականում դիմում են հոգեբաններին: Հոգեբանը կարող է օգտակար լինել նրանց այս պարագայում»,-հավելում է Հակոբյանը:

Երբ արտակարգ դրության սկզբնական շրջանն էր, մարդկանց հաճախ էր ասվում՝ այս ժամանակն օգտագործեք ինքնակատարելագործման, անավարտ գործերն ավարտին հասցնելու, հետաքրքիր զբաղմունք գտնելու համար: 

Բայց ներկայիս իրավիճակում, երբ նորմալ կյանքին վերադառնալու կոնկրետ ժամկետները հայտնի չեն, երբ իրենց մասին հիշեցնում են սոցիալական և այլ բնույթի խնդիրները, այս խորհուրդները, կարծես թե, ևս կորցրել են իրենց արդիականությունը: Հակոբյանը նշում է՝ այն հոգեբաններից է, որոնք խորհուրդներ չեն տալիս մեկ պարզ պատճառով՝ բոլորի համար նույն խորհուրդը չի կարող օգտակար լինել: 

«Որպես մարդ կարող եմ մեկ բան ասել՝ պետք է ապրել այնպես, ինչպես մարդն ապրում է, ուղղակի զգույշ լինել և պահպանել անվտանգության և հիգիենայի սահմանված կանոնները: Սա այն է, ինչ կարող ենք անել այս պարագայում: Հոգեկան առողջության պահպանման առումով դժվար է խորհուրդ տալ, որովհետև այն տեսակետին եմ, որ կա այդ ներքին ռեսուրսը, որը մարդուն պահում է: 

Մարդը կա՛մ կարողանում է դիմադրել իրավիճակին, փոխվել, կա՛մ փոխել իրավիճակն ըստ իր պահանջմունքների, կա՛մ էլ դժվարանում է դա միայնակ անել: 

Այդ դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը, ոչ թե նաև այդ հարցում զբաղվել ինքնաբուժմամբ: Եթե ես հիմա մեկ խորհուրդ տամ, ապա այն կարդալու են տարաբնույթ մարդիկ, որոնք ունեն տարբեր հոգեվիճակներ ու մտածողություն և տալ մի խորհուրդ, որը կօգնի բոլորին, դժվար է»,-ասում է մեր զրուցակիցը:

Նա նաև սեփական դիտարկումներն է ներկայացնում, թե ինչպես են մարդիկ հոգեբանորեն պաշտպանվում ներկայումս: «Նկատել եմ՝ այս տագնապից մարդիկ ինչպես են պաշտպանվում: Իրենց մեջ ծնված ագրեսիան տեղափոխում են այն կառույցներին, որոնք կոչված են իրենց մասին հոգ տանելու և փորձում են դա անել: Երբ կառավարությունն ասում է՝ պետք է դիմակ կրել, մարդիկ դիմադրում են: Կառավարությունը բացում է դռները, ասում է՝ աշխատեք, որովհետև կա տնտեսական ճգնաժամ, ոչ թե այն պատճառով, որ վիրուսը չկա, բայց ասում է՝ զգույշ եղեք, պահեք սոցիալական հեռավորությունը, մարդիկ լուրջ չեն վերաբերվում: 

Մի մասը ժխտում է այդ վտանգի գոյությունը: Դժվարությունն այն է, որ երբ մարդիկ ժխտում են ինչ-որ բան, չես կարող նրանց հակառակը համոզել: 

Այդ ժխտումը կարող է բեկել միայն իրականությունը, երբ նրանք անմիջականորեն առնչվեն դրան և տեսնեն ինչ-որ բաներ: Քանի որ չեն առնչվում, սկսում են ժխտել, դա իրենց պաշտպանում է: Բայց երբ ժխտում ես, ինքդ քեզ վտանգում ես»,-նշում է նա:

Հոգեբանն իր դիտարկումներով է կիսվում ևս մեկ հարցի հետ կապված: «Մեր ժողովուրդը երբեք լավ բան չի սպասել իշխանություններից, և երբ իշխանություններն, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, փորձում են հոգ տանել մարդկանց մասին, որը սկզբում իրապես շատ նաիվ էր, քանի որ կառավարությունը մտածում էր, որ սոցիալապես կաջակցի մարդկանց, նրանք կնստեն տներում, չէր պատկերացնում, թե տնտեսական ինչ դժվարություններ կան, և ինչքան երկար կտևի այս ամենը, ամեն դեպքում իր ձևով փորձում էր հոգ տանել մարդկանց մասին, հիմա էլ վարչապետը և նախարարները փորձում են երկխոսության մեջ մտնել մարդկանց հետ, չթաքցնել իրականությունը, ներկայացնել թվեր և այլն, մարդիկ բարկանում են և ստեղծված իրավիճակից առաջացած իրենց անզորությունը թափում են այն մարդկանց վրա, որոնք իրենց մասին փորձում են հոգ տանել: 

Օրինակ՝ երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է թվեր, ասում են՝ դուք թվեր եք գրում ու մեզ վախեցնում, բայց ես այստեղ ուզում եմ ասել՝ եթե նա այդ թվերը չգրի, արդյոք այդ նույն մարդիկ չե՞ն ասելու՝ դուք թվերը թաքցնում եք, և սկսեն տագնապ ապրել: Մեր ժողովուրդը սովոր չէ հոգատարության և չի վստահում: 

Բայց երբ չենք վստահում, ծնվում է ահռելի մեծ կասկածամտություն, ծնվում է դավադրությունների տեսությունը, հետապնդումը, ժխտումը և բոլոր այս ախտաբանական երևույթները: Բայց սրանք մեր ազգային էթնիկ կերտվածքի ու հոգեվիճակի առանձնահատկություններն են»,-ասում է հոգեբանը:

Խոսելով ստեղծված իրավիճակի՝ մարդկանց հոգեվիճակի վրա հետագա ազդեցությունների մասին, Հակոբյանը նախ նշում է՝ այս պահին ունենք հոգեբանական խնդիրների աճ, իր գործընկերների ունեցած տվյալներով, շատացել են հոգեբույժներին դիմողները, հատկապես մարտ-ապրիլ ամիսներին: 

«Հետևանքներն արդեն իսկ զգում ենք: Սա արտաքին սթրես է, որին արձագանքում ենք տագնապով, դեպրեսիայով, վարքի խանգարումներով և այլն:

 Բայց քանի որ իրավիճակն ավարտուն չէ, չգիտենք՝ ինչ է մեզ սպասվում ապագայում, միևնույն ժամանակ աճում է վարակված և մահացած մարդկանց թիվը, բնականաբար, իրավիճակն ավելի պետք է լարվի: Կարծում եմ՝ հոգեբանական և հոգեբուժական խնդիրներով մարդկանց թիվը կավելանա»,-եզրափակում է Մանիկ Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Նավթի գներն աճել են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա․ Հրանտ Թոխատյան «Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը զանգահարել է հարազատներին»․ Նաիրա Զոհրաբյան Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախարար է նշանակել Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ» Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին «Իմ քայլում» շատերը շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում․ «Իրատես» Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը
website by Sargssyan