Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է

Մի քաղաքացի զանգահարել է Shamshyan.com եւ  հայտնել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացել են իր 2 մորաքույրները, եւ արդեն մի քանի օր է, մայրն է ջերմում, սակայն որեւէ կերպ չեն կարողանում թեստավորել:

 

Աղբյուրի հետ զրույցում նա մասնավորապես ասել է.«Տատիկս ամսի 16-ին ծերունական հիվանդությունից մահացավ, գնացել էին թաղում, տատիկիս 2 քույրերը կորոնավիրուսից 2 օրվա մեջ մահացան, հիմա էլ մայրիկս է ջերմում, որտեղ դիմում ենք, որ մայրիկիս թեստավորեն, որ մենք էլ ապահով լինենք, ոչ մեկ մեզ չի օգնում, ասում են, թե տեղամասային բժշկին դիմեք, տեղամասային բժիշկն էլ ասում ա 4 օր ոչ աշխատանքային օրեր են, որ լաբարատորիան զանգում ենք՝ փակ է, որ գոնե մեր հաշվին թեստավորենք, դա էլ չի լինում:

Փաստորեն մենք հիմա պետք է բոլորս համատարած վարակվենք, ինչ է թե 4 օր տոն է, նախ, ով ա որոշել, որ էս օրերին տոն դնեն, երբ երկրի վիճակը ծանր է: Մարդ էլ չկարողանա՞ իր գումարով իր մորը փրկի: Մենք վախեցած ենք: Արդեն 2 հոգի մարդ է մահացել մեզանից»: Տիկնոջ խոսքով՝ տատիկի թաղման արարողություն չեն արել որպես այդպիսին, անգամ 20 հոգի հարազատ չի եղել, թե որտեղից են վարակվել՝ տեղյակ չեն. «Թաղումից անցավ 4 օր, մեծ մորաքույրս, որ ապրում է Բանգլադեշում, հիվանդանում ա, գնում ա բժշկի, ասում են երկկողմանի թոքաբորբ ա, բուժում ա անցնում տան պայմաններում, բուժվելուց հետո վիճակը վատանում է, տանում են հիվանդանոց, այնտեղ 2 օր ապրեց ու մահացավ կորոնավիրուսից:

Էլի ոչնչի չմասնակցեցինք, 2 օր առաջ մյուս մորքուրիս, որ ապրում ա Աղձք գյուղում, հազով տղան տանում է Աշտարակի հիվանդանոց, տղային թեստավորում են, պատասխանը՝ դրական, տեսնելով սա,մորն էլ են թեստավորում, հենց տանում են, Աշտարակի հիվանդանոցում միանգամից վերակենդանացում են տանում: Մինչեւ առավոտ չլուսացրեց մորաքույրս: Էլի կորոնայից մահացավ:

Հիմա արդեն 3 օր ա մամաս 39 ջերմություն ունի, սկոռի ենք կանչում, մենք մեր հաշվին տարանք թոքերը նկարեցին, ասեցին թոքաբորբ չունի, բայց էդ մարդը ջերմում ա: 1-03-ից ասում են զանգեք ձեր թաղամասային բժշկին, թաղամասայինն էլ ասում ա անտիբիոտիկներ տվեք, երկուշաբթի կգանք: Բայց մինչեւ երկուշաբթի դեռ ինչքան կա…մեր մերն ա, ինչ անենք, չմոտիկանալ չենք կարող»,-ասաց տիկինը, նշելով, որ 4 օր շարունակ չեն կարողանում ոչինչ անել»:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում «Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի. Վարդանյան Չափներդ ճանաչեք. Ինչ «տղայական» զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի միջև. նույնիսկ «քֆուր» են կերել. «Իրատես» 20 հազար դրամ բաց տարածքում, 50 հազար դրամ փակ տարածքում դիմակ չկրելու համար․ Նախագիծ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք Մարզպետների փոփոխություն է սպասվում. Հրապարակ «Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթվի ողջ կյանքի ընթացքում». «Փաստ» «Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է». «Փաստ» Շահույթ ստանալու մասին չեն մտածում, այս տարվա առումով որևէ հույս չունեն. «Փաստ» Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխանություններին. «Փաստ» Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ապա Սահմանադրության առաքելությունը դառնում է դեկլարատիվ և ձևական. «Փաստ» «Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, ինչո՞ւ ՀՔԾ-ն մերժեց գործի հարուցումը. «Փաստ» Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ. «Փաստ» Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին. «Փաստ» Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Փաստ» Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին
website by Sargssyan