«Խնդիրն իմ մեջ է». Գուրգեն Սարգսյանի որոշումն ու ընտանիքի առօրյան
LifestyleԳուրգեն Սարգսյանն աշխատանքային նորություններ է խոստանում: Նրա հետ զրուցել ենք սերիալների ռեժիսորությունից հրաժարվելու պատճառի, նոր դերեր կերտելու ցանկության, կարանտինը հեշտությամբ հաղթահարելու մասին, եւ ոչ միայն:
«Մեր տան անդորրը չի խաթարվել, վախեր, անհանգստության զգացողություն չենք ունենում, փորձում ենք հետաքրքիր զբաղմունքներով լցնել օրն ու չկենտրոնանալ բացասական նորությունների վրա: Բավական համեղ եմ պատրաստում: Այս ընթացքում շատ ժամանակ եմ անցկացնում խոհանոցում ու երեխաներին էլ եմ ներգրավում գործում»,- BRAVO.am-ին պատմել է նա:
Գուրգենը նշել է, որ սերիալի ստեղծագործական թիմի եւ գործընկերների հետ որեւէ խնդիր չի ունեցել, կոնֆլիկտային իրադրություն չի եղել.«Խնդիրն իմ մեջ է: Կարծում եմ՝ դերասանի գործն ավելի լավ է ստացվում, ուզում եմ կրկին խաղալ: Այս ընթացում մի շարք առաջարկներ եմ ունեցել, որոնք մերժել եմ: Ըստ իս՝ հասել եմ այնպիսի մի կետի, որ կարող եմ ինձ թույլ տալ ընտրել դերը: Հաղորդաշարի գաղափար ունեմ, որը, հավանաբար, առաջիկա եթերաշրջանում էկրաններին կլինի. հումորային, թեթեւ նախագիծ է: Թատրոնում նույնպես նորություններ են սպասվում: Չեմ կարողանում երկար մնալ տանը: Նոր ներկայացում եմ բեմադրել, փորձերն արդեն սկսել ենք, երբ թույլատրեն, պրեմիերայով կներկայանանք»:
Արտակարգ դրության պայմաններում նշել են դստեր տարեդարձը.«Մեր աղջիկը դարձել է 8 տարեկան: Տնեցիներով ենք եղել ու իր քեռին: Փորձեցինք հնարավոր ամեն բան անել, որ օրը տոնական լինի, եւ մեր աղջիկն իրեն լավ զգա»,- ասել է նա: