ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատիկի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են
ՀասարակությունԱՄՆ Միսսուրի նահանգում երկու եղբայրներ մահացել են ավտովթարից այն բանից հետո, երբ վերցրել էին տատիկի մեքենան: Վթարը տեղի է ունեցել Ջեքսոնի կոմսությունում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ եղբայրները եղել են 6 և 7 տարեկան երեխաներ: Նրանք վերցրել են մեքենայի բանալիները և դուրս եկել տնից:
Համաձայն նախնական տվյալների՝ ղեկին եղել է ավագ եղբայրը: Նա կորցրել է ղեկի կառավարումը, և մեքենան ցած է գլորվել, ինչից հետո մեքենան այրվել է: