Աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մնացականյանն իր էջում կիսվել է կորոնավիրուսով հիվանադանալու, բուժման ընթացքի մասին։

Սիրելի ընկերներ, հետևորդներ, բարեկամներ հարազատներ, ինձ ծանոթ և անծանոթ մարդիկ, այս օրերին ինձ բազմաբնույթ հարցեր եք ուղղել՝ իմանալով եղելությունը: Հիմա, երբ ամեն բան արդեն ավարտվեց լավ ելքով՝ ասելիքը՝ այս թեմայով շատ շատ է, այն ներկայացնելու համար անգամ գիրք կարող եմ գրել , այս պահին փորձելու եմ ուղղակի խոսել և արտատպել մտքերս ինչ որ գա՝ առանց խմբագրումների.
Բոլոր նրանք, ովքեր դեռ ինչ, ինչ սկզբունքներով կասկածներ ունեն՝ արդյոք վիրուս կա, թե ոչ, բուռն քննարկում են՝ դիմակ արժի կրել, թե ոչ, և մի շարք նմանօրինակ վիճելի հարցերի վերաբերյալ՝ ասեմ:

Մարտի 16-ից, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ես ինքս ինձ դժվարությամբ բայց խստացված կենսակերպի ընտելացրեցի: Ասեմ անկեղծ՝ շատերը սկսեցին անգամ հեգնանքով, հումորով վերաբերվել, նույնիսկ ծաղրելով, թե ինչի հետևից եմ ես ընկել:

Ուղիղ երկու ամիս շարունակ մեր տանը կյանքն այլ կերպ էր ընթանում: Տանը ապրում ենք չորսով՝ հայրս, մայրս, ես և եղբայրս: Քանի որ հայրս ունի շնչառական խնդիր, երևի թե դա էր առաջնային ու հիմնական պատճառը, որ մենք սկսեցինք միմյանց տան մեջ հեռավորության վրա պահել:

Ուղիղ երկու ամիս մենք սկսեցինք ապրել օտարների պես՝ առանց ողջագուրվելու, առանց համբուրվելու, առանց երեկոյան մեր ջերմ զրույցների, չնայած այդ երկու ամսվա մեջ բազմաթիվ ուրախալի առիթների:

Ուղիղ երկու ամիս ես լսում էի անդադար՝ տարատեսակ անհեթեթություններ չարաբաստիկ այս վիրուսի՝ covid19-ի մասին:
Եվ հիմնական հայերի համար <<աքսիոմները>> վիրուսի շուրջ հետևյալն են.
1.Չկա վիրուս , սաղ սուտա, ինչի հետև ես ընկել, Դու էլ ես էս ցիրկի մասնակից, քեզ ինչքան են տվել, որ քարոզես և այլ և այլն…
2. Էսքան թվեր են ասում , մի օր չլսեցի մի տեղից մի ծանոթ վարակվեր…
3. Էս ամենը արեցին , որ ժողովրդին չիպավորեն, որ ոնց ուզեն տենց վարվեն և այլն և այլն…
4. ԱԱԱ սա սովորական գրիպա էլի ինչ են դրել սարքել հայոց հարց, գրանտներ են ստանում, երկրի բյջուեն են լցնում և այլն…
5. Ինչի ես ամեն օր գրում թվերը, ուզում ես մեզ վախեցնել, մի արա միևնույնն է չենք հավատում
Երբ մայիսի 20-ին եկավ իմ փորձանմուշի պատասխանը ՝ դրական, ես որոշեցի հայտնել իմ ֆեյսբուքյան էջում բոլորին, զուտ նրա համար ովքեր երկու ամիս ինձ համոզում էին որ վիրուս չկա , որ իրենց շրջապատում չեն լսել որևէ դեպքի մասին,,,, Բոլորը սկսեցին իրար խառնվել, գրում ու գրում էին, թե այդ ինչպես եղավ, անդադար հարցեր ուղղելով, բայց ասեմ , որ եղել են նաև էնպիսի զանգեր և նամակներ, որում ինձ մեղադրում էին թե ես որքան գումարի դեպքում եմ ստատուս գրել…
Մարդիկ գերադասում էին հավատալ որ ես պարզապես փիառ եմ անում, քան ինձ առողջություն մաղթեին: Կային մարդիկ, ովքեր ինձ հորդորում էին չգրել, ջնջել գրառումը, իբրև թե ամոթ է, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչն էր ամոթ, բացատրեք, միգուցե ես չեմ ընկալում….ինչևէ
Քաջալերող և հուսադրող արձագանքներն էլ ավելի շատ էին, որի շնորհիվ ես ավելի արագ կազդուրվեցի
Սիրելիներս՝
Կորոնավիրուսը մահ չէ, բայց կարող է դառնալ մահվան պատճառ
Կորոնավիրուսը ճակատագիր չէ, բայց կարող է այն հիմնովին փոխել…
Կորոնավիրուսը հանաք չէ , բայց կարող եք այն հաղթահարել հումորով, ուժեղ հոգեվիճակ ստեղծելով
Կորոնավիրուսը Դև չէ, բայց այն կարող է աննկատ ներթափանցել ամենաանսպասելի ժամանակ և ամենաանսպասելի տեղում և խժռելով ձեր առողջ բջիջները ՝ վերացականորեն դևի վերածվել

Ուզում եմ սկսեմ նրանից, թե ինչպես, ես մի վատ առավոտ արթնացա ու հասկացա որ ինձ մոտ հաստատվել է այս վիրուսը:
Ամեն բան սկսվեց մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը:

Երբ ես քնած ժամանակ հասկացա, որ սաստիկ ցուրտ է, մրսում եմ: Արթնացա լուսադեմին ՝ ժամը 5 ին, տանը բոլորը դեռ քնած էին, աչքերս բացեցի ու հասկացա որ ես այրվում եմ, ոչ թե մրսում, մարմինս ասես ,,սուպեր կլեյի,, պես կպել էր անկողնուս, չէի կարողանում շարժվել, ոսկորներս կոտրված էին: Մի կերպ վեր եմ կացել ուղղությունս դեղերի դարակ ջերմաչափի հետևից: Երբ չափեցի ջերմությունս 7 րոպ պահելուց հետո 39.5 ցույց տվեց ՝ աչքերիս չհավատացի: 30 տարվա մեջ ես երբեք նման ջերմություն չեմ ունեցել: Պարկեցի այնքան, մինչև տանը բոլորը սկսեցին արթնանալ՝ կիրակի էր, չուզեցի անհանգստացնել, իմ այդ պահի վստահությամբ, անհարկի: Մտքովս անգամ չէր անցնում, որ ես արդեն վիրուսի ճիրաններում եմ, քանի որ նշեցի, որ շատ խիստ պահպանել եմ բոլոր կանոնները:
Ամեն ինչ անում էի որ ոտքի կանգնեմ, մտածում էի մրսածություն է, բայց անհույս ջանքեր… ջերմությունս չէր իջնում , կամ իջնում էր ժամանակավոր: Հետո կոկորդի այրոց սկսվեց ու հազ առաջացավ , հազը սաստկացավ , խեղդվում էի, ամեն օր մի նոր ախտանշան էր ավելանում: Այդպես 3 օր դիմացա, բանից պարզվումա՝ իմ հզոր իմունիտետի հաշվին: Բայց երբ հասկացա որ այլևս չեմ զգում ոչ համ և ոչ հոտ, ես սկսեցի կասկածել , միգուցե covid է։

Զանգահարեցի իմ կողմից շատ սիրված՝ Siranush Zakaryan-ին, ում հետ այս օրերին համագործակցում ենք , փորձում օգնել վարակակիրներին: Նրան ներկայացրեցի բոլոր ախտանշաններս, նա շատ արագ կերպով կազմակերպեց ինձանից փորձանմուշ վերցնելու գործընթացը: 5 րոպե հետո ինձ զանգահարեց NCDC Արարատի մարզի փոխտնօրեն ՝ Mariam Sargsyan-ը: Ում համար ես չեմ զլանա ու կասեմ հիմա խենթանում եմ, մարդ ով իսկապես բացի իր գործի գիտակ լինելուց առաջնահերթ հոգատարության իկոնա է:

Ինձ անմիջապես մեր սիրելի շտապ օգնության աշխատակիցները մեկուսացրեցին՝ չթաքցնեմ մեկուսացման վայրը՝ Ռեժինե Regineh Hotel երևանյան հյուրանոց, որտեղ ինձ դիմավորեցին աշխարհում ինձ համար նմանը չունեցող հրաշք անձնակազմ, ամենայն անկեղծությամբ ուզում եմ նշել , որ չկա իրանց նմանը ու առհասարակ Հայաստանի բուժաշխատողների պես հոգատար երկրորդը չկա աշխարհում: Սա այն դեպքնա, որ սեփական մաշկիս վրա զգացի այդ ամենը: Ոչ մեկ ինձ այդ մասին չի ասել, ես եմ դա հասկացել:
Սպասեցի իմ համարում, մինչև ինձ էլ տարան Նորքի ինֆեկցիոն թոքերի ռենտգեն ստուգման: Այդ ընթացքում ինձ հետ մշտապես կապի մեջ էին Սիրանուշն ու Մարիամը:

Ես անցա ռենտգեն սարքի միջով և ինձ ասացին, որ թոքերումս անհանգիստ վիճակ կա, բրոնխներս կոշտացած են: Այդ ամենից ես մի կաթիլ չանհանգստացա, բայց ամենավատը ինձ համար սկսվեց հետո, երբ ստացա լուրը, որ տանը բոլորը հանձնել են փորձանմուշ, և այդ պահին բարեբախտաբար գոնե միայն մորս մոտ էր հաստատվել վիրուսի գոյությունը:

Սկզբում ես չվախեցա` մտածելով մամայի մոտ թեթև սիմպտոմատիկա կլինի, կանցնի, բայց հետո երբ մորս տեղափոխեցին Արտաշատի ԲԿ՝ հատուկ կորոնավիրուսով վարակվածների բաժանմունք՝ հետազոտություններ անցկացնելու, ավարտելուց հետո սպասում էի Մարիամի զանգին, բայց այդ զանգը իմ կյանքի ամենասպասված միևնույն ժամանակ ամենավատ զանգը դառավ, երբ Մարիամն ասեց մամայի մոտ երկկողմանի ամբողջական թոքաբորբա պետքա պառկեցնել պարտադիր: Ես այդ ամենը լսելուց հետո ոչինչ չեմ հիշում, թե հետո Մարիամն էլ ինչ ասեց ինձ:
Իմ հոգեվիճակը իմ հույզերը, ապրումները, զգացողությունները չեմ կարող ոչ մի բառով նկարագրել, աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից, մոռանալով ինձ, մենակ մորս մասին էի մտածում, աղոթում օր ու գիշեր,
Ու փառք Տիրոջը, շնորհակալ եմ իմ աղոթողների ձայնը լսելու համար:
Շնորհակալ եմ այդ հրաշքի համար Արտաշատի ԲԿ-ի ամբողջ բուժանձնակազմին, առանձնահատուկ շնորհակալ եմ ամեն վայրկյան մամայիս հսկող, մամայիս երեխու պես պահող, բուժող բուժքույր Հրանուշ Համբարձումյանին:
Մորս ինձ ողջ առողջ վերադարձնելու համար փառք ու պատիվ ձեզ բոլոր բոլորիդ սիրելի հայ բժիշկներ: Վստահ եմ՝ շատ շատերի համար հրաշքներ գործող անփոխարինելի գանձ եք դուք՝ հատկապես այս անելանելի թվացող օրերում:

На изображении может находиться: 2 человека, люди стоят и на улице
На изображении может находиться: один или несколько человек, часть тела крупным планом и на улице
На изображении может находиться: один или несколько человек и часть тела крупным планом
На изображении может находиться: небо, облако, дерево и на улице
На изображении может находиться: 1 человек
Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ «Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 8 պացիենտ «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի
Ծիծաղելի և միևնույն ժամանակ սարսափելի. ինչպիսի դիմակներով են մարդիկ պաշպանվում կորոնավիրուսից. լուսանկարներ Անահիտ Սիմոնյանի ու որդու ջերմ լուսանկարը Դիլիջանից «Ինչպես միշտ շքեղ». Ֆիլիպ Կիրկորովը նոր ջինսե տաբատով զարմացրել է երկրպագուներին Տարզանը չի ցանկացել ամուսնանալ Նատաշա Կորոլյովայի հետ (հարսանեկան տեսանյութ) Հղի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ փորձելով թաքցնել փորիկը. լուսանկար Ինչ եղավ, երբ Մհեր Մկրտչյանը Շիրակի խաղին ստադիոն եկավ. զավեշտալի պատմություն Օլյա Հակոբյանը բիկինիով ցուցադրել է գեղեցիկ ու գրավիչ կազմվածքը. լուսանկար «Գիտես՝ քեզ ոնց եմ սիրում». Արմինկա. լուսանկար Կարո՞ղ եք կռահել, թե որ հայ հայտնի գեղեցկուհի դերասանուհու մանկաության լուսանկարն է Տեսեք, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է Մարտին Մկրտչյանը նվիրել կնոջը՝ ամուսնության 7-ամյակի կապակցությամբ. լուսանկար
website by Sargssyan