Կորոնավիրուսը չի անցնի առանց հետքի. գիտնականները նշել են COVID-19 ունեցող հիվանդների մոտ բարդությունները. Al Jazeera

Մարդիկ, ովքեր հիվանդացել են COVID-19 կորոնավիրուսով, երկարատև առողջական խնդիրներ կունենան՝ կապված թոքերի, սրտի, նյարդային համակարգի և ինտելեկտի վնասման հետ: Գիտնականների այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն տարեց հիվանդներին:

Յեյլի համալսարանի Բժշկական դպրոցի սրտաբան Ջոզեֆ Բրեննանը նշում է, որ COVID-19-ով հոսպիտալացված բազմաթիվ հիվանդներ տառապում են թրոմբների գոյացումից, ինչը հանգեցնում է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, ուղեղի կաթվածի, սրտի նոպաների  և երկարաժամկետ այլ լուրջ բարդությունների: Ուղեղում արյան անոթների արգելափակումը ևս կարող է առաջացնել ուղեղի կաթված, ոչ միայն տարեցների, այլև երիտասարդ հիվանդների մոտ, գրում է Al Jazeera- ն:

Բացի այդ, լուրջ բարդություն կարող է դառնալ թոքերում սպիանման գոյացությունների առաջացումը, ինչի հետևանքով թթվածնի կլանման ֆունկցիան լրջորեն տուժում է։ Մարդու մոտ անընդհատ անհարմարության զգացում է և չոր հազ:

Ըստ բժիշկների՝ կորոնավիրուսը կարող է ազդել նաև սրտամկանի վրա՝ առաջացնելով բորբոքում: Ըստ զեկույցների՝ նոր կորոնավիրուսը կարող է առաջացնել սուր միոկարդիտ և սրտային անբավարարություն:

COVID-19- ի վառ արտահայտված ախտանիշներով հիվանդների մոտ նաև նկատվել է երիկամների լուրջ վնասում: Երբ հիվանդությունն ընթանում է ծանր ձևով, արյան մակարդելիությունը խախտվում է, ինչը կարող է հանգեցնել փոքր խցանումների առաջացման և արյան անոթների արգելափակման: Արյունատար անոթների աշխատանքի խանգարումը կարող է ազդել նաև երիկամների վրա:

Բացի այդ, կան գիտական ​​ապացույցներ, որ վիրուսը կարող է ուղղակիորեն ազդել երիկամների վրա: Եթե ​​կորոնավիրուսով հիվանդների մոտ թոքաբորբ  հայտնաբերվում է և արհեստական օդափոխության սարք միացնելու կարիք է լինում, վիրուսը լուրջ ազդեցություն է ունենում երիկամների վրա, քանի որ թոքաբորբը առաջացնում է թոքերի շուրջ մեծ քանակությամբ ջուր: Այս դեպքում բժիշկները հիվանդին նշանակում են միզամուղ դեղամիջոցներ, որոնք օգնում են հեռացնել հեղուկը օրգանիզմից, ինչի հետ կապված երիկամները սովորականից ավելի ակտիվ են աշխատում:

Թանձրուկների պատճառով արյան անոթների խցանումը է՛լ ավելի է սրում երիկամների վիճակը:

Շարունակությունն՝   այստեղ

Ներկայիս իրողություններն ապացուցում են, որ Արթուր Վանեցյանը ճիշտ էր Բացի վատից, ոչ մի ուրիշ բան չի եղել. քաղաքացիները դժգոհ են կառավարությունից Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ Անկախ վերաքննիչի որոշումից ԲՀԿ-ի պայքարը շարունակվելու է Նոր նշանակումներ՝ Արցախում Փաշինյանը շատ արագ հանրային կարծիքը կդարձնի ռուսատյաց և միտումնավոր կգնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը. Աղասի Ենոքյան «Դեռ ժամանակը չէ». Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին. «Փաստ» Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» «Ժողովուրդ». Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են Կորոնավիրուսի 593 նոր դեպք, առողջացել են 473-ը, մահացել 6 պացիենտ «Հրապարակ». Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլևս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը. «Հրապարակ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Օդա­պա­րի­կով առա­ջին շուր­ջերկ­րյա ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը, ֆուտ­բո­լիս­տի ինք­նաս­պա­նու­թյունն ու «քա­ղա­քա­կան զբո­սանք» կա­տա­րող­նե­րի վրա հար­ձա­կու­մը Ինչ­պես է ար­տա­հայտ­վում դեպ­րե­սիվ վի­ճա­կը, ինչ հե­տև­անք­ներ կա­րող է ունե­նալ և ինչ­պես հաղ­թա­հա­րել այն. «Փաստ» Առա­ջարկ­վում է ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը. «Փաստ» «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. առ­կա է լճա­ցում, ներ­քին շու­կա­յում նաև վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա.«Փաստ» Տնտե­սա­գետ. «Այս մթնո­լորտն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն է ունե­նա­լու ոչ մի­այն տնտե­սու­թյան,այլ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րի ու ոլորտ­նե­րի վրա». «Փաստ»
website by Sargssyan