Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը:
Մայիսի 27-ին, ժամը 8-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 29-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

 

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 23-24-ը Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ իրավապահները բացահայտեցին մայիսի 28-ին:

Ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Գուգարք գյուղում ստուգել են Լոռու մարզի Մարց գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, դարձյալ տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն «Հրապարակ». «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ»
website by Sargssyan