Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը:

 

Նախագահի լրատվական ծառայության փողանցմամբ կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ ոչ միայն Հանրապետության նախագահի գործառույթներին, նախագահի երդման տեքստին, այլև տեղեկանալ, թե ով կարող է լինել նախագահ, ինչպես է ընտրվում Հանրապետության նախագահը...

Կայքի այցելուներին հասանելի է նաև հակիրճ տեղեկատվություն մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ սահմանադրության մասին:

Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը որոշակի ժամերի բաց է այցելուների համար:

«Երեխաների անկյուն հատված»-ի միջոցով վիրտուալ տարածքի այցելուները հնարավորություն ունեն ուսուցողական խաղեր խաղալ և ստուգիչ հարցերի միջոցով ամրապնդել ստացած գիտելիքները:

Կայքն ունի մանկական տեսադարան, որտեղ նախատեսվում է ներկայացնել երեխաների կողմից ուղարկվող լավագույն տեսանյութերը. նրանք կարող են նկարահանել տեսանյութեր իրենց արտասովոր տաղանդի, գիտելիքի, հմտությունների, կարողությունների, մտքերի, երազների և ցանկությունների վերաբերյալ:

Կայքի համապատասխան հատվածում երեխաները կարող են նաև ներկայացնել իրենց առաջարկություններն՝ այդպիսով յուրովի մասնակցություն ունենալով կայքի ձևին ու բովանդակությանը:

Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում «Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի. Վարդանյան Չափներդ ճանաչեք. Ինչ «տղայական» զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի միջև. նույնիսկ «քֆուր» են կերել. «Իրատես» 20 հազար դրամ բաց տարածքում, 50 հազար դրամ փակ տարածքում դիմակ չկրելու համար․ Նախագիծ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք Մարզպետների փոփոխություն է սպասվում. Հրապարակ «Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթվի ողջ կյանքի ընթացքում». «Փաստ» «Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է». «Փաստ» Շահույթ ստանալու մասին չեն մտածում, այս տարվա առումով որևէ հույս չունեն. «Փաստ» Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխանություններին. «Փաստ» Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ապա Սահմանադրության առաքելությունը դառնում է դեկլարատիվ և ձևական. «Փաստ» «Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, ինչո՞ւ ՀՔԾ-ն մերժեց գործի հարուցումը. «Փաստ» Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ. «Փաստ» Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին. «Փաստ» Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Փաստ» Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը
website by Sargssyan