Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան


«Երկ­րում վստա­հու­թյան բա­վա­կա­նին լուրջ դե­ֆի­ցիտ կա, որը նաև ապա­տի­ա­յի է բե­րում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասել ենք մի փուլի, երբ արդեն իշխանությունն է իրավիճակը ծանր որակում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, սակայն, իրականության հետ իշխանության առերեսումը առհասարակ դեռ ավելի վաղ էր եղել: Մասնավորապես դա այն ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց հիասթափվածների մասին:

«Իհարկե, այլ հարց է, թե ինչ շեշտադրումներ էին արվում: Այսինքն, հիասթափության պատճառները հանրությանը խեղաթյուրված էին ներկայացվում: Իսկ հիմա, երբ իրավիճակը որակվում է կրիտիկական, կրկին ճշմարտությունը չի ասվում, չի ասվում նաև, թե ինչն է այդ իրավիճակի պատճառը: 

Փորձեցին ասել՝ հիմա վարակի երկրորդ փուլն է, որ, ըստ էության, իրենց վրայից գցեն պատասխանատությունը, քանի որ, առհասարակ, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է: Փորձում են ներկայացնել այնպես, թե առաջին փուլը պատվով հաղթահարված է, ու հիմա երկրորդ փուլն է: Մինչդեռ անգամ դրսից մասնագիտական կարծիք եղավ առ այն, ըստ որի՝ առաջին փուլը չի ավարտվել, որ երկրորդը սկսվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նա շեշտեց՝ այս իրավիճակում իրեն այդքան չի հետաքրքրում՝ ի վերջո, իշխանությունները կխոսեն իրական պատճառների մասին, թե ոչ. «Ինձ ավելի շատ հետաքրքրում է ճիշտ եզրակացություններ անելու և իրավիճակը փոխելու խնդիրը, եթե գոնե Ն. Փաշինյանն ինքն իր հետ փորձում է ազնիվ լինել: Պետք էր համակարգը փոխել, ինչպես նաև կադրերին, որոնք տապալել են այս ամենը և ցույց են տվել թե՛ իրենց ոչ կոմպետենտությունը, թե՛ ոչ էֆեկտիվությունը: 

Փոխարենը ցույց չեն տվել, որ նվիրված են պետական խնդիրներին: Եթե այս ամենը չի փոխվում, ապա պարզապես արձանագրել, որ վիճակը կրիտիկական է, շատ քիչ է: Ոչ թե պետք է ամեն ինչ թողնել առողջապահության նախարարի տրամադրությանը, որը երեք ամսվա ընթացքում ինչ հնարավոր էր, տապալեց, այլ այստեղ սթափ անալիզ, ճշգրիտ ինֆորմացիա, մասնագիտական լուրջ կարծիքներ են անհրաժեշտ: Քաղաքացին ուզում է լսել այնպիսի մասնագետի, որը հասկանում է, թե ինչից է խոսում և կարծիքը շատ արագ ու անընդհատ չի փոխում: Իսկ եթե երեք ամսվա ընթացքում 30 անգամ անընդհատ կարծիք փոխեն ու այն արտահայտեն նույն համոզմունքով ու նույն «մուննաթով», պարզ է, որ այդ պարագայում մարդիկ արդեն լուրջ վերաբերմունք չեն ցուցաբերի: 

Եթե վարչապետը կամ առողջապահության նախարարը այս պայմաններում օրական տասն անգամ էլ խոսեն ձեռքերը լվանալու, դիմակ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու մասին, միևնույն է, մարդիկ լուրջ չեն վերաբերվի: 

Իհարկե, երկու տարի առաջ այդ խոսքերը կընդունվեին, մարդիկ կհետևեին կոչերին, բայց հիմա լուրջ չեն ընդունում, որովհետև վստահ չեն, որ 15 րոպե հետո հակառակը չեն ասելու: Առհասարակ, հանրային գործիչն իր դեմքը, իր լրջության աստիճանն ու իմիջը չպետք է կորցնի, որովհետև հետո շատ դժվար է դրանք վերականգնել, եթե, իհարկե, ընդհանրապես հնարավոր է»:

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ վերոնշյալի գիտակցումը այսօր էլ չկա:

«Այս պահին ավելի շատ մտածում են՝ մեղքն ում վրա բարդել: Իսկ իրավիճակը կրիտիկական է ոչ միայն առողջապահական խնդրի տեսանկյունից, այլ այդպիսին է դառնում նաև սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական տեսանկյունից: 

Այն, որ անընդհատ կոչեր, հայտարարություններ են անում, բայց մարդիկ չեն հավատում, սա նշանակում է, որ երկրում վստահության բավականին լուրջ դեֆիցիտ կա, որը նաև ապատիայի է բերում: Այսինքն, հասարակությունը կոնսոլիդացված չէ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ թե՛ առողջապահական, թե՛ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: 

Ես վախենում եմ, որ նման տրամադրություններով կոնսոլիդացված չէ նաև հնարավոր արտաքին մարտահրավերների առումով: 

Եվ այս պայմաններում, փոխանակ իշխանությունը օր ու գիշեր փորձի կոնսոլիդացնել, լեզու գտնել հասարակության, ինչպես նաև տարբեր ընդդիմադիր շերտերի հետ, բավականին տարօրինակ քաղաքական օրակարգեր է առաջ քաշում, որոնք, համոզված եմ, անգամ իշխանության ամբողջ շերտին չեն հետաքրքրում: 

Դրանք իշխանության ընդամենը մի փոքր շերտի են հետաքրքրում: Սահմանադրական հանրաքվեի խնդիր են լուծում, վեթինգի ռեժիմ են քննարկում, ճգնաժամի ժամանակ գույքահարկ են բարձրացնում և այլն: 

Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունը փորձում է միայն «քայլողների» մեջ խորհրդակցել: Այսօրվա իրավիճակն իրականում այնքան բարդ է, որ եթե անգամ բոլոր կարող ուժերն էլ իրար միացնենք, բավականին բարդ է լինելու»,-ասաց Վ. Հակոբյանը: 

Նա ընդգծեց՝ երբ համաճարակը սկսվեց, ընդդիմադիր դաշտում դիրքավորված շատ ուժեր հայտարարեցին, որ սառեցնում են իրենց քաղաքական նկրտումները և այս հարցում կոնսոլիդացվում են այսօրվա իշխանության շուրջ. 

«Իսկ ի՞նչ արեց իշխանությունը, ընդհանրապես փորձե՞ց այդ կոնսոլիդացնող ռեսուրսն օգտագործել: Ոչ:

 

Ինչպես միշտ՝ իրենք «ամենախելոքն են»: Նման պայմաններում ի՞նչ համազգային կոնսոլիդացիայի մասին կարող է խոսք լինել»,ընդգծեց նա՝ հավելելով, որ լավագույն դեպքում միգուցե լսել են որոշ առաջարկներ, բայց արել են այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար գտել:

«Հիմա էլ հանրային պահանջներ կան առ այն, որ առնվազն թիմը պետք է փոխվի: Պետք է փաստել, որ ճգնաժամի հաղթահարման հետ կապված գործունեությունը տապալվել է, և թիմը պետք է փոխել: Բայց անո՞ւմ են դա:

 Կարծում եմ՝ իրենք շփոթված են ու չգիտեն՝ ինչպես անել: Զգացվում է, որ վարչապետից սկսած մինչև կառավարության անդամեր շփոթմունքի մեջ են ու պատկերացում չունեն, թե ինչպես պետք է կառավարել այս իրավիճակում: Այդ իսկ պատճառով իրականում որոշակի քաոս է տիրում, անվերահսկելի իրավիճակ է: 

Ի՞նչ կոնսոլիդացիա կարող է լինել այն պայմաններում, երբ սուր ճգնաժամի ժամանակ կեղծ քաղաքական օրակարգեր են բերվում: 

Հիմա իրականում երեք գլխավոր խնդիր կա. առաջինը համաճարակի դեմ պայքարն է, երկրորդը՝ սոցիալ-տնտեսական հետևանքները ինչ-որ կերպ մեղմացնելը, ու երրորդը՝ Արցախյան խնդիրը: 

Այս երեք խնդիրների շուրջ պետք է կոնսոլիդացվել, բայց իշխանության մեջ եղած որոշակի խմբակի շահերն են առաջ բերվում, քաղաքական ինչ-որ կեղծ օրակարգեր են առաջ քաշվում, որոնք այս պայմաններում ոչ թե կոնսոլիդացնող, այլ ապակոնսոլիդացնող են: 

Էլ չեմ ասում, որ սկսվել է ինֆորմացիոն լուրջ կոմպրոմատային պայքար, որտեղ, ըստ իս, իշխանությունը պարտվում է, քանի որ չի կարողանում փաստարկներով հակահարվածներ տալ»:

Քաղտեխնոլոգը, կրկին շեշտելով համաճարակից բխող հարցերի համատեքստում առկա վստահության և լուրջ չընկալվելու խնդիրը, հավելեց. 

«Ենթագիտակցաբար, հասարակությունը, նույնիսկ «պողոսները», որոնք այսօր ունեն և՛ առողջապահական անվտանգության, և՛ սոցիալական խնդիրներ, սկսում են հասկանալ, որ նախկիններին ատելը մի բան է, ներկաներին անվերապահորեն հավատալը, կյանքի որակը չլավացնելը մեկ այլ խնդիր է: 

Կյանքը ցույց է տալիս, որ մեր իշխանությունը, ի տարբերություն շատ ու շատ երկրների իշխանությունների, այդպես էլ չի կարողանում վերահսկողության տակ վերցնել համաճարակային իրավիճակը: 

Իսկ երբ սոցիալ-տնտեսական իրավիճակը սրվում է, շատ տրամաբանական է, որ ցանկացած իշխանության վարկանիշ զգալիորեն նվազում է: Զգալի նվազում է նաև քաղաքական կշիռը: 

Պարզ է, որ նման հանգամանքներում այլընտրանքների պահանջարկ է առաջանում: Ն. Փաշինյանը երկար ժամանակ փորձում էր ներկայացնել, որ իր այլընտրանքը նախկիններն են, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ոչ միայն նախկիններն են, այլ նոր, իրական այլընտրանքներ են ձևավորվում: 

Ուժերի քաղաքական բալանսն այս պայմաններում աստիճանաբար զգալիորեն փոխվելու է, փոխվելու են նաև քաղաքական իրավիճակը, փողոցի, հասարակական շերտերի տրամադրությունները: 

Եվ այս իրավիճակում այն քաղաքական այլընտրանքային ուժերը, որոնք ունակ կլինեն ակտիվացնել քաղաքական կյանքը, ներկայանալ որպես իրական այլընտրանք, կարող են քաղաքական լուրջ օրակարգեր ձևավորել: 

Բացի նրանից, որ վարկանիշն իջել է, պետք է նշել, որ այս երկու տարվա մեջ իշխանությունն իր համար լուրջ ռեսուրսային բազա չձևավորեց: 

Արտաքին քաղաքականության մեջ էլ իրենց համար լուրջ պարտնյորներ չկարողացան ունենալ: Վստահ չեմ նաև, որ ուժային կառույցները Ն. Փաշինյանի անվերապահ ռեսուրսն են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան