Հա­յաս­տա­նում ստեղծ­ված իրա­վի­ճա­կի հա­մար նախ պա­տաս­խա­նա­տու են իշ­խա­նու­թյուն­նե­րը, և հե­տո մի­այն հա­սա­րա­կու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում իրավիճակն իսկապես շատ լուրջ է, կորոնավիրուսի համավարակը մեր երկրում այդպես էլ չի նահանջում: Ամեն օր վարակվածների հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում, ավելանում է նաև մահերի թիվը։

 Մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով Հայաստանն արդեն իսկ անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ինչպես հանգստյան օրերին խոստովանեց երկրի վարչապետը, այսպես շարունակվելու դեպքում շուտով կմոտենա նաև Իտալիայի ցուցանիշին։

Իշխանություններն ասում են, որ այսպիսի իրավիճակի հիմնական պատճառը հակահամաճարակային կանոնների ոչ ամբողջական պահպանումն է։ 

Իսկ սա պայմանավորված է հիմնականում նրանով, որ քաղաքացիները պատշաճ լրջությամբ չեն վերաբերվում համաճարակային ահազանգերին։ Երևի ճիշտ են ասում:

 

Սակայն պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին, այն դեպքում, երբ աշխարհի տարբեր երկրներ, որոնք վարակի թիրախում էին հայտնվել, կարողացան «կոտրել համավարակի մեջքը» և արդեն թուլացնում են սահմանափակումներն ու անցնում առօրյա ռեժիմի։

Հայաստանում ստեղծված իրավիճակի համար նախ պատասխանատու են իշխանությունները, իսկ հետո նաև հասարակությունը։ Խնդիրն այն է, որ իշխանությունները պատշաճ չարձագանքեցին իրավիճակին, իսկ նրանց կողմից ձեռնարկված քայլերը փաստացի ուշացած էին։

Դեռևս հունվարի վերջին, երբ Չինաստանում մոլեգնում էր կորոնավիրուսը, Հայաստանում ստեղծվեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողով, սակայն այս հանձնաժողովը ժամանակին վիրուսի վտանգավոր հետևանքերի մասին անհրաժեշտ տեղեկություն ձեռքբերելու և վարակի կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, երկար ժամանակ անգործության էր մատնվել։

Իշխանությունները պատրաստվում էին ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել, ու իրենց քաղաքական շահերից ելնելով՝ հակված չէին դադարեցնել բազմամարդ քարոզարշավները։ 

Եվ երբ ողջ աշխարհում լուրջ ահազանգեր էին հնչում վարակի տարածման կապակցությամբ, իշխող ուժի ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, անտեսում էին վարակի հնարավոր վտանգը՝ ընդդիմախոսներին մեղադրելով այդ թեմայի շուրջ ավելորդ խուճապ տարածելու մեջ։

Եվ նույնիսկ հետագա օրերին, երբ արտակարգ դրության ժամանակ կարանտին էր սահմանված, իշխանությունները հանրության հետ պատշաճ քարոզչական աշխատանք չէին տանում, որպեսզի նրանց իրազեկեին վարակի վտանգավորության և դրանից պաշտպանվելու միջոցների մասին, իսկ մամուլում հնչող ահազանգերն անտեսվում էին։ 

Դրա փոխարեն իշխանությունները զբաղված էին ներքաղաքական խնդիրներով ու լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելով՝ իբր թե նրանք ապատեղեկատվություն են տարածում և խուճապ են սերմանում։ 

Ու ներկա փուլում, երբ արդեն վարակի տարածումը նոր թափով շարունակվում է, իշխանությունները զարմանում են, թե ինչո՞ւ են քաղաքացիներն անլուրջ վերաբերվում իրավիճակին ու պատշաճ կերպով չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։

Հանրության հետ աշխատանքը պետք է տարվեր, խստացումները պետք է կյանքի կոչվեին այն ժամանակ, երբ գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Իհարկե, այս հանգամանքը չի նվազեցնում հասարակության պատասխանատվության աստիճանը, քանի որ համավարակը ցույց տվեց, որ մեզանում դեռևս չի ձևավորվել հանրային բարձր գիտակցության մակարդակ։ 

Բայց երբ փոքր թվերի դեպքում չես կարողանում շղթաներ կոտրել, երբ «արխայնության» հոգեբանություն ես ձևավորում, ժամանակի հետ թափանիվը հետ պտտելն առավել դժվար է լինում: Այսօրվա վիճակը՝ վառ օրինակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Կորոնավիրուսի պայմաններում տուրիզմի ոլորտում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի․ ոլորտն անդունդի եզրին է․ տուրիզմի ոլորտի մասնագետներ Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել /Տեսանյութեր/ Այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է. Հայկ Ֆարմանյան Վարչապետ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը․ Աշոտյանը՝ ԱԳՆ-ին Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարում է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 577-ով, գրանցվել է 8 մահվան դեպք «Նաիրի Սարգսյանը խաբել է, որ բնակարան կտրամադրեն»․ իրեն ցած նետել փորձողը մանկատան սան է Ֆրանսիայում փոխքաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Սերժ Քեհեայանը Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 9-րդն է աշխարհում՝ վարակման ցուցանիշով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին Շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը. Արայիկ Հարությունյան /տեսանյութ/ «Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Ազիզ Թամոյան. Tert.am Հայ-ամերիկյան տհաճ անակնկալ Բաքվի համար. Ալիեւի փակուղին խորանում է Արցախում արտակարգ դրությունը երկարացվեց մինչև օգոստոսի 12-ը 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան Դիմակը կարելի է հանել միայն սնվելիս եւ լողալիս. ոստիկանության ուժեղացված ստուգայցը Սեւանա լճում եւ ափամերձ տարածքներում
website by Sargssyan