«Ֆիլ­մա­շա­րը կյան­քի ենք կո­չել մեր հե­րոս­նե­րին ապ­րեց­նե­լու հա­մար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ես, թե հայրենիքս» վավերագրական ֆիլմաշարը ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդներից է: Ֆիլմաշարի ռեժիսոր Քրիստինե Ղազարյանի հետ զրուցել ենք ֆիլմաշարի ստեղծման պատմությունից, ինչպես նաև անդրադարձել այլ հարցերի ևս:

Քրիստինեն նշում է՝ 2017 թվականին, որպես կուրսային աշխատանք, նկարահանել է «Կյաժը. Ռոբերտ Աբաջյան» վավերագրական ֆիլմը: «2019 թվականին 5-րդ ալիքը առաջարկեց ցուցադրել այդ ֆիլմը, այն շատ մեծ արձագանքների արժանացավ։

 Այնուհետև նույն հեռուստաընկերության կողմից ստացանք առաջարկ՝ ստեղծելու ֆիլմաշար, որտեղ կանդրադառնանք Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված մյուս հերոսներին: Իհարկե, առաջարկը սիրով ընդունեցինք, քանի որ ես և Գրիգոր Մուրադյանն էլ ունեինք նման նախագիծ իրագործելու ցանկություն և մտադրություն:

 Հենց այդպես էլ սկսվեց «Ես, թե հայրենիքս» վավերագրական ֆիլմաշարը: 

Շուրջ մեկ տարի է՝ նկարահանում ենք ֆիլմաշարը: Արձագանքները շատ դրական են, առավել հաճելի է դրական կարծիքներ լսել հենց հերոսների ծնողներից, ընկերներից, որոնք նույնպես եղել են Ապրիլ յան պատերազմի մասնակիցներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ֆիլմաշարի ռեժիսորը:

Խոսելով ֆիլմաշարի՝ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդ լինելու մասին, Քրիստինեն խոստովանում է՝ այն սկսելուց առհասարակ չեն մտածել որևէ մրցանակի մասին: «Մենք այն կյանքի ենք կոչել մեր հերոսների մասին հիշեցնելու, նրանց ապրեցնելու համար, բայց, իհարկե, հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև Քրիստինեի՝ ստեղծագործական սպասվող նորություններին և զրուցում այն մասին, թե այս համավարակի պատճառով ստեղծված իրավիճակն արդյոք կվնասի՞ կինոարտադրությանը: 

«Իհարկե, կային նոր նախագծեր, բայց համավարակի պատճառով ամեն ինչ հետաձգվեց: Որոշ ժամանակ անց արդեն որոշակի հստակություն կլինի: Կարծում եմ՝ կինոարտադրությունը վնասներ կրեց, սակայն վստահ եմ՝ համավարակից հետո շատ նոր գաղափարներ կլինեն: 

Համաշխարհային կինոյում կհայտնվեն նոր հերոսներ, նոր հետաքրքիր պատմություններ: Մեկուսացումը նույնպես այս հարցում իր դերը կունենա, շատերը մնացել են միայնակ իրենց մտքերի հետ, դա լավ առիթ է նոր գաղափարներ ունենալու»,-եզրափակում է Քրիստինե Ղազարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



 

«Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի կար­գա­վի­ճա­կը. «Փաստ» Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը. «Փաստ» Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լու հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը». «Փաստ» Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը. «Փաստ» «Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել». «Փաստ» Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս. «Փաստ» Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է. «Փաստ» Իս­պա­նա­կան ամոթ. «Փաստ» Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար Ադրբեջանի ԱԳՆ-ում օտարերկրյա գործակալնե՞ր են վնասազերծվել
website by Sargssyan