Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին

Այսօր ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ Նարեկ Թադևոսյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ սեփական դիմումի համաձայն ավարտում է իր աշխատանքը Երևանի քաղաքապետարանում և պարզաբանել՝ պատճառը 2018թ. ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտն է:

Tert.am-ը զրուցեց Նարեկ Թադևոսյանի հետ՝ պարզելու, թե որոնք են եղել աշխատանքից ազատման հիմնական պատճառները:

-Պարոն Թադևոսյան, Ձեր հրապարակման մեջ նշել եք, որ իշխանականները հաճախ են անցել անթույլատրելի սահմանները, ի՞նչ նկատի ունեք անթույլատրելի սահման ասելով։ Նրանց վերաբերմո՞ւնքն է անթույլատրելի եղել, թե այլ իրադարձություններ են տեղի ունեցել։

-Ամենամեծ օրինակը` կողմնապահությունն է նախկին փորձառու կադրերի նկատմամբ: Պարգևավճարներ են շռայլել աշխատակազմի բոլոր անդամներին` հաճախ դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերի անունները: Դրա մասին ավելի վաղ խոսել եմ իմ էջում: Շարունակ արհեստածին պայմաններ են առաջ քաշվել` աշխատանքային պրոցեսը խոչընդոտելու համար:

-Սպասելի՞ չէր, որ նոր կադրերին էին կարևորելու՝ չաշխատելով հների հետ։ Եվ այս երկու տարվա համատեղ աշխատանքի ընթացքում բարձրաձայնե՞լ եք իրենց մոտ այդ ամենի մասին։

-Եթե նկատի ունեք նորեկների մուտքի սկզբունքը՝ «սևեր և սպիտակներ», ապա օրինաչափ կլիներ, եթե նորեկները կարևորեին նախկին կադրերի պրոֆեսիոնալիզմը և օրինակ վերցնեին նրանց փորձառությունից: Դրա շնորհիվ էլ պետք է կրթվեին և ավելի ճիշտ որոշումներ ընդունեին՝ ի շահ Երևանի:

-Իսկ իրենց հետ քննարկե՞լ եք դրա մասին, հարցրե՞լ եք, թե ինչն է պատճառը, որ ձեր փորձառությունը ստվերում է մնում։

-Չեմ քննարկել, քանի որ որպես մասնագետ և անհատականություն, երբեք չեմ ունեցել ավելորդ ուշադրության կարիք:

-Տեղյա՞կ եք, թե իշխանական շրջանակից ով է փոխարինելու Ձեզ։

-Փոխարինողի կամ այլ հարցերի վերաբերյալ կխոսեմ ավելի ուշ:

Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն «Հրապարակ». «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ» «Հրապարակ». «Տրետի պալյոտ նա լունու» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում
website by Sargssyan