ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի բնակ­չու­թյու­նը, հայ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վո­րել են իրենց ուժերն ընդ­դեմ թուրք խու­ժա­նի

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Հեծանիվի համաշխարհային օր, Ավստրալիա՝ Մաբոյի օր, Նամիբիա՝ Նամիբիայի զինված ուժերի օր, Ուգանդա՝ Նահատակների օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1837– ծնվել է գրող Պերճ Պռոշյանը։ 

1891– վախճանվել է մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ Պետրոս Ադամյանը։

1896 –ծնվել է հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ Ռաֆայել Մանվելյանը։

1896- թուրք բազմահազարանոց խուժանը անցել է հարձակման Վանում: Հանկարծակիի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ են կրել, բայց շուտով Դաշնակցության, Արմենակյան և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորել են մարտական ուժերը, և ինքնապաշտպանության կենտրոն է դարձել Այգեստան թաղամասը: 

1911 –ծնվել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանը։

1919- վախճանվել է բանասեր, բժիշկ և հասարակական գործիչ Սմբատ Գաբրիելյանը։

1933 – ծնվել է բժիշկ, ակադեմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը։

1936 – ծնվել է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։

1971– ավարտվել է Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։ 

1994 –վախճանվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։

1991– Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է։ 

2000– Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։

2011- Հրանտ Դինքի սպանության գործով վեց զինվորականներ դատապարտվել են, Տրապիզոնի ժանդարմերիայի այդ պաշտոնյաների նկատմամբ դատարանը սահմանել է 4-ից մինչև 6 ամսվա ազատազրկում:

 2011- վախճանվել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը։

2012-«Ժառանգություն» կուսակցությունը Գրողների միության դահլիճում անցկացրել է 8-րդ համագումարը: Նախագահի պաշտոնում վերընտրվել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

2016- Հալեպում հրթիռակոծվել է հայկական թաղամասը, եղել են զոհեր և վիրավորներ։

ԱՇԽԱՐՀ

1098 -խաչակիրները գրավել են Անտիոքը։ 

1539 - Ֆլորիդան հայտարարվել է Իսպանիայի տարածք։

 

1540 -առաջին եվրոպացին՝ Էրնանդո դե Սոտոն, անցել է Ապպալաչի լեռնաշղթան։ 

1621 -հիմնադրվել է հոլանդական ՎեստՀնդկաստան ընկերությունը, որն ստացել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների հետ առևտրի իրականացման մոնոպոլ իրավունք։

1657 -վախճանվել է անգլիացի բժիշկ, ֆիզիոլոգ և էմբրիոլոգ Ուիլ յամ Հարվեյը, որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիոլոգիայի և էմբրիոլոգիայի հիմնադիրը։

1761 -ծնվել է անգլիացի գյուտարար Հենրի Շրապնելը, որը հայտնագործել է կարտեչային գնդակներով հրետանային արկը։

1784 -Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքը դադարել է լինել ԱՄՆ-ի մայրաքաղաք։ 1785 -ֆրանսիացի Ֆրանսուա Բլանշերը, 300 մետր բարձրությունից ցած նետելով շանը, ցուցադրել է թռիչքներ իրականացնելու համար իր ստեղծած օդապարիկը։

1789 - Ալեքսանդր Մաքքենզին Կանադայում հայտնաբերել է հետագայում իր անունով անվանված Մաքքենզի գետը։

1826-վախճանվել է ռուս պատմաբան Նիկոլայ Կարամզինը։

1837 -Լոնդոնի մոտ բացվել է առաջին իպպոդրոմը։

1843 -ծնվել է բուսաբան-ֆիզիոլոգ և բնաբան Կլիմենտ Տիմերյազևը, որը համարվում է բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական դպրոցի հիմնադիրը։

1854 –ծնվել է չեխ երգահան Լեոշ Յանաչեկը։

1875– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ Ժորժ Բիզեն։

1896 -ստորագրվել է գաղտնի պայմանագիր, համաձայն որի, Չինաստանը թույլատրել է Ռուսաստանին կառուցել Չին-արևելյան երկաթուղին։

1924 – վախճանվել է ավստրիացի հայտնի գրող Ֆրանց Կաֆկան։

1931 –ծնվել է Կուբայի 17-րդ վարչապետ Ռաուլ Կաստրո Ռուսը։

1946 –վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Կալինինը։

1954 -Սահարայում հայտնաբերվել է հին եգիպտական Սինխետոն փարավոնի դամբարանը (մոտավորապես մ.թ.ա. 2570 թվական)։

1959 -Սինգապուրը ընդունել է Սահմանադրություն և դարձել ինքնավար երկիր։

1970 -սինթեզվել է առաջին արհեստական գենը։

1980- համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվել է Խորհրդային Միության կողմից միջուկային հարձակման մասին։

1985 - Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարել է Իտալիայում պետական կրոն լինել։ 

1989 –վախճանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։

 

1991 - Ճապոնիայում Ունզեն հրաբխի ժայթքումից զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ լրագրողներ։

 

1998– Գերմանիայի Էշեդ ավանի մոտ Հաննովերից Համբուրգ մեկնող գնացքի վթարի հետևանքով զոհվել է 101 մարդ, վնասվածքներ է ստացել 88-ը։

2006– Չեռնոգորիան հռչակել է իր անկախությունը՝ դուրս գալով Սերբիայի և Չեռնոգորիայի Հանրապետության կազմից։

2008– Պրահայում կնքվել է խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։

2016- Արիզոնայում վախճանվել է աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսերը)։

 

Մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել Արևելյան գործընկերության անկման. ԱԳ նախարար Ներկայիս իրողություններն ապացուցում են, որ Արթուր Վանեցյանը ճիշտ էր Բացի վատից, ոչ մի ուրիշ բան չի եղել. քաղաքացիները դժգոհ են կառավարությունից Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ Անկախ վերաքննիչի որոշումից ԲՀԿ-ի պայքարը շարունակվելու է Նոր նշանակումներ՝ Արցախում Փաշինյանը շատ արագ հանրային կարծիքը կդարձնի ռուսատյաց և միտումնավոր կգնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը. Աղասի Ենոքյան «Դեռ ժամանակը չէ». Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին. «Փաստ» Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» «Ժողովուրդ». Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են Կորոնավիրուսի 593 նոր դեպք, առողջացել են 473-ը, մահացել 6 պացիենտ «Հրապարակ». Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլևս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը. «Հրապարակ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Օդա­պա­րի­կով առա­ջին շուր­ջերկ­րյա ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը, ֆուտ­բո­լիս­տի ինք­նաս­պա­նու­թյունն ու «քա­ղա­քա­կան զբո­սանք» կա­տա­րող­նե­րի վրա հար­ձա­կու­մը Ինչ­պես է ար­տա­հայտ­վում դեպ­րե­սիվ վի­ճա­կը, ինչ հե­տև­անք­ներ կա­րող է ունե­նալ և ինչ­պես հաղ­թա­հա­րել այն. «Փաստ» Առա­ջարկ­վում է ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը. «Փաստ» «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. առ­կա է լճա­ցում, ներ­քին շու­կա­յում նաև վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա.«Փաստ»
website by Sargssyan