Վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» հարաբերական անդորր է, բոլորը, շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդ» պատգամավորներից ում վրա ինչ դոսյե կհավաքեն․ վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել։

Ռիսկի գոտում գտնվողները խուսափում են լրագրողների հետ շփվելուց։ Վարդան Աթաբեկյանը, օրինակ, լրիվ ինքնամեկուսացել է՝ բուֆետում անգամ մենակ է սնվում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք՝ կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից: Նա նախ չհամաձայնեց «անհնազանդ» որակումի հետ, բայց չհերքեց, որ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ունենում, այդ թվում՝ «կարգապահական» բնույթի։

«Իսկ թե այդ կարգապահական բնույթի քննարկումներն ինչպիսին են, չեմ կարող հանրայնացնել»,- ասաց նա:

Փորձեցինք հասկանալ՝ որ պատգամավորը պետք է համարվի ոչ կարգապահ ու հեռանա թիմից, ասենք՝ սեփական կարծիք հայտնելը կամ տարբերվող քվեարկությունը ոչ կարգապա՞հ վարք են։ «Չեմ կարծում, որ այժմ տեղին է նման հարց քննարկելը... Ես չեմ կարող մանրամասնել, բացել փակագծերը, դա իր մեջ շատ տարբեր բաներ է պարունակում, դա մեր ներքին կարգապահական աշխատանքներն են»։

Մակունցն ավելացրեց նաև, որ կարգապահական հարցեր քննարկելը դեռ չի նշանակում, որ անկարգապահներ կան, դրանք ընդհանուր աշխատանքներին են վերաբերում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել Արևելյան գործընկերության անկման. ԱԳ նախարար Ներկայիս իրողություններն ապացուցում են, որ Արթուր Վանեցյանը ճիշտ էր Բացի վատից, ոչ մի ուրիշ բան չի եղել. քաղաքացիները դժգոհ են կառավարությունից Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ Անկախ վերաքննիչի որոշումից ԲՀԿ-ի պայքարը շարունակվելու է Նոր նշանակումներ՝ Արցախում Փաշինյանը շատ արագ հանրային կարծիքը կդարձնի ռուսատյաց և միտումնավոր կգնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը. Աղասի Ենոքյան «Դեռ ժամանակը չէ». Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին. «Փաստ» Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» «Ժողովուրդ». Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են Կորոնավիրուսի 593 նոր դեպք, առողջացել են 473-ը, մահացել 6 պացիենտ «Հրապարակ». Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլևս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը. «Հրապարակ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Օդա­պա­րի­կով առա­ջին շուր­ջերկ­րյա ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը, ֆուտ­բո­լիս­տի ինք­նաս­պա­նու­թյունն ու «քա­ղա­քա­կան զբո­սանք» կա­տա­րող­նե­րի վրա հար­ձա­կու­մը Ինչ­պես է ար­տա­հայտ­վում դեպ­րե­սիվ վի­ճա­կը, ինչ հե­տև­անք­ներ կա­րող է ունե­նալ և ինչ­պես հաղ­թա­հա­րել այն. «Փաստ» Առա­ջարկ­վում է ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը. «Փաստ» «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. առ­կա է լճա­ցում, ներ­քին շու­կա­յում նաև վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա.«Փաստ»
website by Sargssyan