ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր, Ղազախստան՝ Պետական խորհրդանիշների օր, Մոլդովա՝ Բանկային աշխատողների օր, ԱՄՆ՝ Ընտանիքի օր, Էստոնիա՝ Դրոշի օր, Ֆինլանդիա՝ Պաշտպանական ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆ

1679 – Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ։

 1905– ծնվել է մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վարդան Աճեմյանը։ 

1906-ծնվել է խորհրդահայ քիմիկոս Իվան Կնունյանցը:

1913- Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացրել է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից:

1918-հայ-թուրքական պատերազմի արդյունքում հայկական ուժերի պարտությունից հետո կնքվել է Բաթումի պայմանագիրը, որի պայմանները ծանր են եղել Հայաստանի համար, ըստ այդմ, Հայաստանին տրվել է Էրիվանի նահանգի կեսը՝ մոտ 6 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

1919-ադրբեջանցիները մեծացրել են իրենց ուժերը Լեռնային Ղարաբաղում՝ նպատակ ունենալով գրավել Շուշին, սակայն անգլիացիները թույլ չեն տվել։

-Հիմնադրվել է Ազգային գրադարանը:

1921- որոշվել է Լեռնային Ղարաբաղը միացնել ՀԽՍՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։

1925– տպագրվել է «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, որը այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։

2004- Մատենադարանի մոտ հայաստանյան միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրահավաքը, որին, սակայն, չի հետևել երթ դեպի նախագահի նստավայր: 

2010-մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։

 

2013-պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը երկրորդ անգամ նստացույց է սկսել Ազատության հրապարակում: Ավետիսյանի ու նրա ակցիային միացած մյուս ազատամարտիկների պահանջները նույնն են` սոցիալական վիճակի բարելավում:

2016-Գողթեցիները վաղ առավոտից փակել են Գեղարդ տանող ճանապարհը։ Նրանք կառավարությունից պահանջել են չեղարկել ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդա լճի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգելի դարձնել Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ:

2019- Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի ցանքատարածությունները, Լոռու մարզում տեղացող կարկուտը վնասել է մեքենաներ։

-Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է 2008 թվականի մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը։

ԱՇԽԱՐՀ

1039-Հենրիխ Երրորդը թագադրվել է Գերմանիայի թագավոր:

1391-Սևիլիայում հակահրեական ջարդերի հետևանքով զոհվել է 4 000 հրեա: 

1716-առաջին անգամ Լուիզիանա են բերվել աֆրիկացի ստրուկներ:

 

1798-ծնվել է իտալացի գրող, քաղաքական գործիչ և մեծ ավանտյուրիստ Ջովանի Ջակոմո Կազանովան:

1859-Մաջենտա տարածքում ֆրանսիացիները ջախջախել են 60 հազարանոց ավստրիական բանակը՝ ավանդ ներդնելով Իտալիայի միավորման մեջ:

1867-ծնվել է ֆին քաղաքական գործիչ, մարշալ և 1944-1946 թվականներին Ֆինլանդիայի նախագահ Կարլ Գուստավ Մաններգեյմը:

1878– Թուրքիան Մեծ Բրիտանիային է հանձնել Կիպրոսի կառավարումը։

1896-փորձարկվել է Ֆորդի ստեղծած առաջին ավտոմեքենան:

1917-Կոլումբիայի համալսարանում առաջին անգամ հանձնվել է Պուլիտցերյան մրցանակ:

1918-գերմանացիները Լիտվան հռչակել են թագավորություն՝ թագավոր նշանակելով Վյուրտեմբերգին:

1925-հիմնադրվել է Կրայսլեր կոնցեռնը:

1934 – վախճանվել է ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբել յան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Կյուրին։ 

1950-Հարավային Աֆրիկայում մի շարք օրենքների ընդունումով հաստատվել է ապպարտեիդի համակարգը:

1959-Կուբայում պետականացվել են ԱՄՆին պատկանող շաքարի գործարանները: 

1975– ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին։

1976-ծնվել է ռուս իրավաբան, քաղաքական և հասարակական գործիչ, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

1977-ներկայացվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրության նախագիծը:

1989– Պեկինի Տյանանմեն հրապարակում ճնշվել է ուսանողական հանրահավաքը:

-տեղի է ունեցել խոշորագույն երկաթուղային վթար Ռուսաստանի Աշի և Ուլու-Տել յակ կայարանների միջև ընկած հատվածում՝ բախվել են երկու մարդատար գնացք, որի արդյունքում զոհվել է 575 և վնասվածքներ ստացել՝ 623 մարդ:

2002– հայտնաբերվել է Կվավար տրանսնեպտունային՝ Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկը ։

2019- Մեքսիկայի մայրաքաղաքում «չեզոք» դպրոցական համազգեստ են մտցրել ուսումնական հաստատություններում, ինչը թույլ է տվել տղաներին ցանկության դեպքում կիսաշրջազգեստ հագնել, իսկ աղջիկներին՝ տաբատ։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ «Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 8 պացիենտ «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի
Ծիծաղելի և միևնույն ժամանակ սարսափելի. ինչպիսի դիմակներով են մարդիկ պաշպանվում կորոնավիրուսից. լուսանկարներ Անահիտ Սիմոնյանի ու որդու ջերմ լուսանկարը Դիլիջանից «Ինչպես միշտ շքեղ». Ֆիլիպ Կիրկորովը նոր ջինսե տաբատով զարմացրել է երկրպագուներին Տարզանը չի ցանկացել ամուսնանալ Նատաշա Կորոլյովայի հետ (հարսանեկան տեսանյութ) Հղի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ փորձելով թաքցնել փորիկը. լուսանկար Ինչ եղավ, երբ Մհեր Մկրտչյանը Շիրակի խաղին ստադիոն եկավ. զավեշտալի պատմություն Օլյա Հակոբյանը բիկինիով ցուցադրել է գեղեցիկ ու գրավիչ կազմվածքը. լուսանկար «Գիտես՝ քեզ ոնց եմ սիրում». Արմինկա. լուսանկար Կարո՞ղ եք կռահել, թե որ հայ հայտնի գեղեցկուհի դերասանուհու մանկաության լուսանկարն է Տեսեք, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է Մարտին Մկրտչյանը նվիրել կնոջը՝ ամուսնության 7-ամյակի կապակցությամբ. լուսանկար
website by Sargssyan