Լողազգեստի անցած «ուղին». համեստագույնից՝ սադրիչ

Նորաձևության պատմության մասնագետները գտնում են, որ առաջին լողազգեստները հայտնվել են անցյալ դարում: Իհարկե, լողանալու հագուստները շատ ավելի վաղ են հայտնվել՝ մոտ երկու հազար տարի առաջ, բայց դրանք ոչ մի կապ չունեն ժամանակակից լողազգեստների հետ: 

Օրինակ` Հին Հռոմում լոգանքի համար օգտագործում էին տոգա, որը իրենից ներկայացնում է կիսաշրջանաձև գործվածք գլխի համար կտրվածքով: Այնուամենայնիվ, ավելի հաճախ մարդիկ ջրային պրոցեդուրաներ են ընդունել առանց հագուստի, կամ օգտագործել են պարզ անկողնային ծածկոցներ, կամ էլ իրենց ամենօրյա հագուստը: Կանայք մինչև 20-րդ դարի սկիզբը սահմանափակված են եղել արգելքներով և նախապաշարմունքներով, ըստ այդմ էլ անգամ պատկերացում չի եղել լողազգեստի մասին: Կանայք ստիպված են եղել լողալ իրենց առօրյա զգեստներով: 

Հաճախ նույնիսկ զգեստի փեշերին ծանր առարկաներ են կարել, որպեսզի փեշը ջրի մեջ չբարձրանա: Լոգանքի հանդերձի հայտնվելուն նպաստել է տեխնոլոգիական առաջընթացը: Երկաթուղիների զարգացման հետ մարդիկ սկսել են արագ տեղաշարժվել, ինչն էլ հնարավոր է դարձրել դեպի ծովափեր հաճախ ճանապարհորդել ը: Այդ փաստն էլ հենց խթանել է լողի համար հատուկ հագուստի ստեղծումը: Այդ հագուստը պետք է լիներ համեստ, բայց միևնույն ժամանակ թեթև և շարժումները չկաշկանդող:

Կանանց առաջին լողազգեստները ծնկից ներքև հասնող պանտալոններ են եղել: Բացի դա, զգեստներին կցվել են սև գուլպաներ: Միայն ամենահամարձակ կանայք են խիզախել ջրի մեջ մտնել առանց կոշիկների: 

Տղամարդկանց առաջին լողազգեստները եղել են սովորաբար կապույտ կամ կարմիր, առանց թևերի մինչև ծնկները հասնող գծավոր տրիկոները: 19-րդ դարի վերջերին լողը պաշտոնապես ընդգրկվել է օլիմպիական մարզաձևերի ցանկում: Այդ պահից էլ սկսվել է լողազգեստային նորաձևության արագ զարգացումը: Առաջինը արմատական փոփոխությունների են ենթարկվել տղամարդկանց լողազգեստները: 

Հենց պրոֆեսիոնալ լողի մարզիկներն են առաջին անգամ հանրության առջև հայտնվել կարմիր գույնի կարճ եռանկյունաձև վարտիքով, ինչը մեծ քննարկումների տեղիք է տվել: Այնուհետև դրան հաջորդել են կանանց լողազգեստների նորաձևության փոփոխությունները: 19-րդ դարի 80-ական թվականներին ստեղծվել է կանանց առաջին՝ մեկ կտորից բաղկացած լողազգեստը, որը նման է եղել իրար կարված շորտիկի և կոֆտայի: Դրա լրացումն են եղել գլխարկը և ծնկներից կարճ շրջազգեստը: 

Այնուամենայնիվ, լողազգեստի պատմության մեջ իսկական հեղափոխություն տեղի է ունեցել 20-րդ դարի առաջին կեսին, երբ լողափերում արձակուրդը դարձել է սիրված հանգիստ հսկայական թվով մարդկանց համար: Լողազգեստների չափսերը արագորեն նվազել են, և արդյունքում նորաձև են դարձել ավելի ու ավելի կարճ տեսակները: 1920-ականներին լողազգեստները սկսել են ավելի շատ նմանվել իրենց ներկա ժամանակակիցներին:

 Միևնույն ժամանակ հայտնվել է առաջին առանձնացված լողազգեստը: Երիտասարդ դիզայներները նախ հրաժարվել են թևքերից, իսկ հետո երկար տաբատից և ստեղծել փայլուն, ընդգրկող լողազգեստ: Սա կանանց թույլ է տվել ցուցադրել բազուկները, ապա նաև ազդրերը: Այն ժամանակ սինթետիկ գործվածքներ չեն եղել, ուստի լողազգեստները պատրաստվել են բացառապես բնական նյութերից` բամբակ, տրիկոտաժ, բուրդ: Հասարակության մեջ իսկական սենսացիա է առաջացրել 1946 թվականին Լուի Ռեարի կողմից ստեղծված լողազգեստ «բիկինին»: 

Դա եղել է նեղ վարտիք և կրծկալ: Լողազգեստի դիզայնն այդ ժամանակ աներևակայելի համարձակ էր, ինչը լուրջ հակասություններ է առաջացրել զանգվածների շրջանում: Ինչո՞ւ է լողավարտիքը կոչվում «բիկինի»: 

Ըստ պատմության, Փարիզում լողազգեստի շնորհանդեսի ներկայացման նախօրեին ամերիկյան բանակը միջուկային փորձարկումներ է իրականացրել Խաղաղ օվկիանոսում ՝ Բիկինի կոչվող ատոլի տարածքում: Քանի որ լողազգեստի հայտնվելը հասարակության մեջ իսկական պայթյուն է առաջացրել, որոշվել է այն անվանել այդ անունով: 20-րդ դարի 60-ականներին նորաձևության դիզայներ Ռուդի Հենրին ավելի հեռուն է գնացել և ստեղծել լողազգեստ, որը կոչվել է «մոնոկինի»: 

Այս մոդելի մեջ վերին մաս չկար, և դրանից հետո ակնհայտ է դարձել, որ պարզապես անհնար է հետագայում ևս կրճատել լողազգեստի չափերը: Ի հետևանս՝ հետագայում նորաձևության դիզայներները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել գունային սխեմայի վրա՝ փորձարկումներ կատարելով գործվածքների, զարդարանքի և այլնի հետ: Այդ ամենի արդյունքը կարելի է տեսնել այսօր: Ժամանակակից դիզայներները ներկայումս առաջարկում են լողազգեստների մեծ ընտրություն` ցանկացած ճաշակի համար` սկսած բավականին համեստից մինչև սադրիչ: 

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

 

Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ «Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 8 պացիենտ «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի
Ծիծաղելի և միևնույն ժամանակ սարսափելի. ինչպիսի դիմակներով են մարդիկ պաշպանվում կորոնավիրուսից. լուսանկարներ Անահիտ Սիմոնյանի ու որդու ջերմ լուսանկարը Դիլիջանից «Ինչպես միշտ շքեղ». Ֆիլիպ Կիրկորովը նոր ջինսե տաբատով զարմացրել է երկրպագուներին Տարզանը չի ցանկացել ամուսնանալ Նատաշա Կորոլյովայի հետ (հարսանեկան տեսանյութ) Հղի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ փորձելով թաքցնել փորիկը. լուսանկար Ինչ եղավ, երբ Մհեր Մկրտչյանը Շիրակի խաղին ստադիոն եկավ. զավեշտալի պատմություն Օլյա Հակոբյանը բիկինիով ցուցադրել է գեղեցիկ ու գրավիչ կազմվածքը. լուսանկար «Գիտես՝ քեզ ոնց եմ սիրում». Արմինկա. լուսանկար Կարո՞ղ եք կռահել, թե որ հայ հայտնի գեղեցկուհի դերասանուհու մանկաության լուսանկարն է Տեսեք, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է Մարտին Մկրտչյանը նվիրել կնոջը՝ ամուսնության 7-ամյակի կապակցությամբ. լուսանկար
website by Sargssyan