Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը գահավիժում են հենց իշխանության մեղքով․ Ժիրայր Սեֆիլյան

Հովտաշատի (Մեյմանդարի) շուկայի որոշակի ժամանակով փակելը և դրա դեմ գյուղացիական բողոքը ոստիկանական ուժով ճնշելը կառավարման ապիկարության տիպական դրսևորում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը։  

«Հակահամավարակային միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է իրականացնել առանց գյուղմթերքի իրացմանը խոչընդոտելու։ Ակնհայտ է, որ բերքը չի կարող սպասել», գրել է Ժ․Սեֆիլյանը։

Ըստ նրա՝ նույն տրամաբանությամբ է պետք վարվել բանկային գործառնությունների հետ կապված մարդկային կուտակումների հետ․

«Տասնամյակներով վաշխառուական գործունեությամբ ժողովրդին կեղեքած բանկերը չեն սնանկանա, եթե համավարակի ընթացքում մի քանի ամսով վարկային արձակուրդ տրվի վարկառուներին։ Բանկերն են տնտեսության և ժողովրդի համար, այլ ոչ հակառակը»։

Հակահամավարակային կառավարումը, Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, պետք է հիմնված լինի իշխանության հեղինակության և նրա նկատմամբ վստահության վրա․

«Մինչդեռ դրանք գահավիժում են հենց իշխանության մեղքով։ Եվ իշխանությունը պետք է իր մեջ փնտրի ձախողման պատճառը։ Հիմա էլ ուշ չէ՝ ձախողված մոտեցումները վերանայելու և կառավարելիությունը վերականգնելու համար», ամփոփել է Ժիրայր Սեֆիլյանը։

Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար. Անդրանիկ Թեւանյան Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, իրենց ձեռնտու դիրքեր գրավել. Վաղարշակ Հարությունյան Ունենք էական առաջընթաց․ Թորոսյան Ոստիկանությունը եւս սննդի ծառայությունները կպատվիրակի այլ կազմակերպության. Փակ մրցույթ է լինելու 2 փուլով Արթուր Վանեցյանի շուրջ շարունակում են համախմբվել կուսակցություններն ու մարդիկ Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը. Իշխան Սաղաթելյան Սահմանում կռիվ են անում․ դրսի մեր քաղաքացիներն ավելի են սրում պատերազմական իրավիճակը․ Մարուքյան Հարություն Գուլյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում․ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում լինել հայոց բանակի ու զինվորի կողքին Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից Փաշինյանը կառավարության նիստում խոսեց հայ-ադրբեջանական լարվածության մասին Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բնակիչներին․ ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել Ինչպես են հայկական ստորաբաժանումները խոցում թշնամու տանկը. ՊՆ խոսնակը տեսանյութ է տարածել Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված կալանավորումը. ՔԿ Իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն, ոչ էլ պետություն. Աշոտյան Ադրբեջանի իշխանությունները շատ վատ իրավիճակում են. Տիգրան Աբրահամյան «Ժողովուրդ». Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել Կորոնավիրուսի 554 նոր դեպք, առողջացել է 583, մահացել 15 մարդ Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են շատ թեժ ներքին քաղաքական գործընթացներ. Արթուր Ղազինյան
website by Sargssyan