Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ)

Հունիսի 3-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվեց 44-ամյա մի տղամարդ։ Այդ մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոցի բնակարաններից մեկից։ Տանը հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնոտ դանակ և այլն։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մաշտոցի բաժնի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տուժողն ու 55-ամյա մի տղամարդ միասին հաց են կերել, ինչի ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ։ Կասկածվողը նույն թաղամասում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Բնակարանում հայտնաբերված արնանման հետքերով դանակը, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է, առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

«Ատելությունը մեր մեջ է» Սերգեյ Սարկիսովի վավերագրական ֆիլմն արժանացել է Էմմի մրցանակի Գերմանիայում թռչող տաքսիներ են փորձարկվել Թրամփը մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին TikTok հավելվածը գնելու համար Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը «Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը». Մարիամ Փաշինյան «Լացիոն» նոր պայմանագիր կառաջարկի Իմմոբիլին` 4,5 միլիոն եվրո աշխատավարձով Անցյալի ժխտումով` ապագան չեք կառուցի. Արմեն Աշոտյան Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան մինչ հրետակոծությունները․ Տավուշի մարզպետ (տեսանյութ) Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan