Կորոնավիրուսի ախտանիշները. ինչպե՞ս է հիվանդությունը դրսեւորվում կենդանիների շրջանում
LifestyleՇները սովորաբար հեշտությամբ եւ ասիմպտոմատիկ կերպով են տանում COVID-19-ը: Կատուների մոտ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ են հայտնվում: Այս մասին նշվում է «Ռոսսելխոզնադզոր»-ին ենթակա «Կենդանիների առողջության դաշնային կենտրոն» եւ «Կենդանիների եւ կերերի համար դեղերի որակի եւ ստանդարտացման համառուսաստանյան պետական կենտրոն» կազմակերպությունների մասնագետների պատրաստած զեկույցում:
Ըստ զեկույցի՝ վարակված կատուների մոտ ջերմություն, հազ, փռշտոց, քթի խոռոչից եւ աչքերից արտադություն է գրանցվել: Որոշ կենդանիներ մոտ սուր աղիքային վարակի նշաններ են հայտնվել, որոնք ուղեկցվել են փսխումով եւ լուծով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) տվյալների համաձայն՝ կատուներն ու շները կարող են վարակվել կորոնավիրուսով, բայց մարդիկ կենդանիներից, ամենայն հավանականությամբ, չեն կարող վարակվել: Մի կատվից մյուսին փոխանցման հնարավորությունն արդեն հաստատվել է: