Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը
ՀասարակությունՀրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը, գրում է «Վեստի Վորոնեժ»-ը:
Պիտակներից դատելով՝ ծխախոտի ամբողջ խմբաքանակն արտադրվել է Հայաստանում: Ի դեպ, սա մաքսանենգ ծխախոտի առգրավման արդեն երկրորդ դեպքն է: Ապրիլի վերջին խմբաքանակն առգրավել էին Կրասնոդարի սահմանապահները:
Կայքը գրում է, որ Հայաստանում կոնտրաֆակտային առեւտրի պատճառով սկանդալ էր ծագել: «Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն այդ անօրինական բիզնեսի կազմակերպման մեջ մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ վերջինս, իր հերթին, սպառնացել է ուժայիններով: Միեւնույն ժամանակ, Մինասյանի խոսքով, Վորոնեժի դեպքը բազմաթիվ դեպքերից մեկն է:
Ավելին