Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


«Ընտրության առաջ կանգնած չենք և չենք էլ կանգնի». Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման և հայ-իրանական հարաբերությունների մասին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի խումբ երիտասարդներ օրերս ՀՀ դեսպանատան առջև այրել էին Իսրայելի դրոշը՝ այսպիսով բողոքելով Հայաստանի այն մտադրությունից, ըստ որի՝ պատրաստվում է ԹելԱվիվում ռեզիդենտ դեսպան նշանակել: Հիշեցնենք, որ Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը դեռ 2019 թ. սեպտեմբերին էր կայացրել:

Անդրադառնալով թեմային՝ իրանագետ Գոհար Իսկանդարյանը նախ ընդգծում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման հարցը քննարկելու սկզբնական փուլում մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները, ըստ էության, հաշվարկել են նման խնդիրների հնարավորությունը:

«Մենք գիտենք, որ Իրանի վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ թշնամական է, և այդ երկրներն այս պահին տարածաշրջանում բավականին լարված մթնոլորտում են գործում: Բայց, այնուամենայնիվ, քանի որ Հայաստանն Իրանի հետ բավականին սերտ հարաբերություններ ունի, ակնհայտ էր, որ նման դժգոհություններ լինելու են:

 Մյուս կողմից՝ տրամաբանական է, որ հարցի շուրջ ՀՀ ԱԳ ներկայացուցիչներն ի սկզբանե պետք է որ քննարկում ունենային Իրանի հետ: 

Իհարկե, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնել: Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները, պետք է որ այս հարցի հետ կապված քննարկումներ լինեին Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Իսկանդարյանը:

Նա շեշտեց՝ վերոնշյալ բողոքի ակցիան բավականին փոքրաթիվ էր. «Մոտ 10-12 ուսանողներ են եղել, և որոշակի միջոցառում են իրականացրել, այրել Իսրայելի դրոշը: Զուգահեռ՝ որևէ հակահայկական ելույթներ չեն եղել, ինչն արձանագրվեց Իրանի մամուլում: Այնուամենայնիվ, այն, որ ուսանողները հայտնվել են դեսպանատան առաջ, և ակցիային արձագանքել է նաև մամուլը, վկայում է, որ ակցիան ԻԻՀ ղեկավարության որոշակի իմացությամբ է եղել:

 Նրանք երբեք չէին կարող առանց որևէ համաձայնության նման գործողություն իրականացնել Իրանում: Ես սպասում էի ՀՀ ԱԳՆ-ի կամ Իրանում ՀՀ դեսպանատան արձագանքին, որը և եղավ: Երեկ դեսպանատան կայքէջում տեղադրվեց արձագանքը, որի համաձայն՝ դեսպանը հանդիպել է արտաքին գերատեսչության նախարարության համապատասխան ներկայացուցչի հետ, քննարկել հարցը:

 Ընդգծվել է, որ նախկինում էլ են այդ հարցի շուրջ քննարկումներ ունեցել, ինչը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել:

 Ընդհանուր առմամբ, հստակ մեսիջներ են ուղղվել, համաձայն որոնց, Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումը որևէ կերպ չի ազդելու հայ-իրանական հարաբերությունների վրա: Առնվազն դեսպանատան տեղադրած նյութից հստակ նկատվում է, որ իրանական կողմը ընկալել է, թե ինչ է տեղի ունենում, և բացարձակապես սուր չի մոտենում հարցին: 

Այսինքն, մենք տեսնում ենք, որ աշխատանքներ տանելու պարագայում իրանական կողմը բավականին մեղմ է մոտենալու հարցին:

 Կարծում եմ՝ աշխատանքները պետք է շարունակվեն ամենօրյա ռեժիմով, որ Իրանի իշխանությունները մեկ վայրկյան անգամ կասկած չունենան, որ հայ-իսրայելական հարաբերությունները ինչ-որ կերպ կարող են ստվերել հայ-իրանական հարաբերությունները: Այն, որ նշված բողոքի ակցիան թույլատրվել է, ցույց է տալիս, որ Իրանում մտահոգություններ կային այդ առումով»:

Իրանագետը շեշտեց, որ դեսպանատան նախաձեռնությունը ողջունելի է, բայց աշխատանքները պետք է շարունակել. «Աշխատանքները, միևնույն է, պետք է շարունակվեն, որ նման իրադարձություններ այլևս տեղի չունենան: Այդ աշխատանքները հիմնականում պետք է պարզաբանման աշխատանքներ ենթադրեն, լինեն վստահեցումներ առ այն, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը որևէ կերպ միտված չի լինելու ընդդեմ Իրանի:

 Փաստացի այս ուղղությամբ աշխատանք տարվել է, բայց այն որոշակի խմբերի համար բավարար չի եղել: Սա այն գործն է, որը պետք է անդադար իրականացվի, որ հայ-իրանական հարաբերությունները որևէ կերպ չստվերվեն»

Իրանագետը շեշտեց՝ ինչպես Իրանը, այնպես էլ Հայաստանը չի կարող ստորադասել իր շահերը հանուն հարևան երկրի. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ խորացնենք հայ-իսրայելական հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ այն պետք է ի հաշիվ հայ-իրանական հարաբերությունների լինի»:

Գոհար Իսկանդարյանի խոսքով, այս պահին, համենայն դեպս, Հայաստանն ընտրության առաջ չէ:

«Կարծում եմ՝ ընտրության առաջ կանգնած չենք և չենք էլ կանգնի, որովհետև ԱԳՆ-ն ու դեսպանատունը բավականին ակտիվ են աշխատել: Այս պահի դրությամբ ընտրության հարց պարզապես չկա: Հաշվի առնելով դեսպանատան կայքէջում դրված վերոնշյալ արձագանքը՝ հարցը որոշակի կերպով հանգուցալուծվում է: 

Եթե հարցադրումներ ու խնդիրներ լինեն, այդ պարագայում կարող ենք խոսել ընտրության մասին: Այս պահին որոշակի համաձայնություն ու միմյանց հասկանալու միտումներ կան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների