Չինաստանում նավթատար մեքենա է պայթել. կան զոհեր և վիրավորներ
ОбществоՉինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում նավթատար մեքենա է պայթել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ ավելի քան 117 մարդ: Այս մասին հայտնել է CGTN-ն:
Պայթյունը տեղի է ունեցել մայրուղում, ինչի հետևանքով փակվել են մի շարք մուտքեր:
Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունը նաև վնասել է հարակից բնակելի տները, մեքենաները և գործարանային արտադրամասերը:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են 450 հրշեջներ: