ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Երևանում խոշոր հրդեհի դեպքի վայրում է. Աշխատում է ութ մարտական հաշվարկ
ՀասարակությունՀունիսի 13-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին։
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։