Մոսկվայում ծեծի են ենթարկել փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին
ՀասարակությունРЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հունիսի 12-ին Մոսկվայի ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել Լյուսինովսկայա փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
Դեպքի վայր հասած իրավապահները գտել են տուժածին: Պարզվել է, որ վերջինս կցորդ է, Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանն է:
Նա պամել է, որ «Դոբրինինսկայա» մետրոյի կայարանի մոտակայքում վիճաբանել էր մի երիտասարդի հետ, որը աղջկա հետ էր: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:
Իրավապահ մարմինները, ուսումնասիրելով անվտանգության տեսախցիկների նյութերը, պարզել են, որ երիտասարդը հարվածել է կցորդին գլխի շրջանում: Դրանից հետո երիտասարդը դիմել է փախուստի: Կոնդախչյանը դեպքից հետո արձանագրություն է գրել ոստիկանությունում:
Տիգրան Կոնդախչյանն աշխատում է Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում 2014 թվականից: 2016 թվականի հուլիսից աշխատում է Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանը: