Լեոն Գորեցկա․ Երջանիկ եմ, որ իմ գոլի շնորհիվ հաղթեցինք եւ երեքշաբթի կարող ենք դառնալ չեմպիոն

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ Բունդեսլիգայի 31-րդ տուրում։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 86-րդ րոպեին Գորեցկայի խփած գոլի շնորհիվ։ Հաջորդ տուրում հաղթանակ տանելու դեպքում «Բավարիան» կապահովի չեմպիոնական տիտղոսը։

«Անհավանական երջանիկ եմ, որ վերջին րոպեներին խփեցի այդ գոլը, որի շնորհիվ երեքշաբթի կարող ենք դառնալ չեմպիոն։

Անհավանական ծանր խաղ էր, «Բորուսիան» լավ խաղային ծրագիր ուներ։ Հոգեբանորեն բարդ է, երբ գոլ ես բաց թողնում առաջինը։

Սովորաբար, մենք 90 րոպե ակտիվ պրեսինգի ենք դիմում, բայց այս անգամ ավելի պաշտպանական էինք խաղում։ Լավ է, որ արդյունքում հաղթեցինք։

Ցանկանում ենք հաղթել Բրեմենում եւ տիտղոսը բերել Մյունխեն»,- Գորեցկայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Վերդեր» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

«Բավարիան» վաստակել է 73 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ ունի 7 միավորի առավելություն։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։

Կադրային նշանակումներ ոստիկանության մի քանի պաշտոններում Բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման մասին Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ Թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Ադրբեջանական հետախուզական «ORBITER-3» անօդաչուն խոցած Վարդանը (տեսանյութ) Բարերար Արտակ Թովմասյանը մեծ օգնություն է ցուցաբերել Բեյրութում տուժած հայկական համայնքին Հայաստանում կորոնավիրուսից 5 պացիենտ է մահացել Արթուր Մեսչյանը կազատվի պաշտոնից. օրվա լուրերը՝ մեկ տողով Թրամփի նախկին փաստաբանը խոսել է Ռուսաստանի հետ նրա կապերի մասին ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am Բեյրութի հիվանդանոցը՝ պայթյունի պահին (տեսանյութ) Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 66063 ստուգում Դանակահարություն Մյասնիկյան գյուղում (տեսանյութ) Ռուս ծանրորդը կոտել է երկու ծունկը՝ 400 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելիս (տեսանյութ) Քեֆերին՝ 40 հոգով, դպրոցներում՝ 10․ «где логика»?․ «Հրապարակ» «Իշխանութունը սկսում է հանրահավաքներ՝ սեփական լեգիտիմության ապացուցման համար. կան նման շշուկներ» Արթուր Վանեցյանը դեռ կանդրադառնա համաճարակի հետևանքներին Գագիկ Ծառուկյանը դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին
website by Sargssyan