Տոկիոյում հազարավոր մարդիկ կազմակերպել են ռասիզմի դեմ քայլերթ Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ
SocietyՏոկիոյում հազարավոր ցուցարարներ մասնակցել են «Սեւերի կյանքերը կարեւոր են» խորագրով քայլերթին՝ կոչ անելով վերջ տալ ռասայական խտրականությանն ու ոստիկանների կողմից բռնությանը, հաղորդում է Reuters-ը։
Ցուցարարները քայլել են Ճապոնիայի մայրաքաղաքի փողոցներով՝ վանկարկելով «Ռասիզմի համավարակ» եւ «Չկա արդարություն, չկա խաղաղություն»։
Կազմակերպիչների խոսքով՝ քայլերթին մասնակցել է շուրջ 3 500 մարդ։