Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան


Կոն­սո­լի­դա­ցի­ոն գոր­ծըն­թաց­նե­րին զու­գա­հեռ մե­ծա­նում են հան­րու­թյան հի­աս­թա­փու­թյունն ու դժգո­հու­թյու­նը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում նոր քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Քաղաքական դաշտն ակտիվ վերադասավորումների մեջ է, որը փոփոխություններ է կանխորոշում ներքաղաքական կոնյուկտուրայում։

Տրամաբանական կլիներ, որ համավարակի պայմաններում քաղաքական զարգացումների դանդաղում տեղի ունենար, քաղաքական ուժերը ներքաղաքական պայքարում «թայմ աութ» վերցնեին, որպեսզի կարողանային իրենց ջանքերը միավորել համավարակի և դրա բերած հետևանքների դեմ պայքարում։ 

Սակայն ի սկզբանե իրադարձություններն այլ սցենարով գնացին։ Իշխանությունները, իրենք իրենց համոզելով, թե դեռևս ունեն ժողովրդի մեծամասնության վստահությունը, մտածեցին, որ կարող են սեփական ուժերով հաղթահարել ճգնաժամը և ֆորսմաժորային իրավիճակում ընդհանրապես կարիք չունեն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու։

Այնուամենայնիվ, որքան ժամանակն անցնում է, Հայաստանում արմատներ գցած ճգնաժամն ավելի է խորանում։ Խոշոր հաշվով՝ իշխանությունները տանուլ են տվել ճգնաժամային կառավարումը, քանի որ նրանց կողմից նախաձեռնած քայլերն ու միջոցառումները չեն տալիս այն արդյունքները, որոնք ակնկալվում էին։

Անընդհատ ավելանում է վարակվածների քանակը, իսկ տնտեսվարողներն ու քաղաքացիները ստեղծված իրավիճակի պայմաններում շարունակում են մեծ վնասներ կրել։ Այսպիսի իրադրությունը ցանկացած իշխանության համար կարող էր առիթ տալ քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության եզրեր գտնելու համար։

Բայց գործող իշխանություններին թվում է, թե իրենք դեռ ժամանակ ունեն և միայնակ կարող են ուղղել թույլ տրված սխալներն ու հաջողություններ գրանցել, իսկ առկա պայմաններում ընդդիմության կամ այլ ուժերի հետ համագործակցությունը կարող է բացասական ազդեցություն թողնել իրենց նկատմամբ ձևավորված հանրային ընկալումների վրա ու թուլության նշան համարվել։ 

Ընդհակառակը, իշխանությունները գնում են ընդդիմությանն ու ընդդիմախոսներին լռեցնելու, ճնշումներ բանեցնելու չափազանց վտանգավոր ճանապարհով:

Եվ քանի որ իշխանության ու ընդդիմադիր ուժերի միջև չի ձևավորվում որևէ փոխգործակցության օրակարգ, ապա դա փոխհատուցվում է ընդդիմադիր ուժերի համախմբման և սերտ գործակցության օրակարգով։ 

Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես են օպոզիցիոն ուժերը հանդիպումներ ունենում, միասնական հայտարարություններով հանդես գալիս և այլն։

Համավարակի դեմ պայքարի ձախողումը ավելի է ամրապնդում ընդդիմության շրջանում ձևավորված իշխանափոխության հայտը, որին ի պատասխան իշխանությունը գործի է դնում ռեպրեսիվ մեքենան՝ միջոցներ ձեռնարկելով ընդդիմադիր ուժերին և նրանց ղեկավարներին վարկաբեկելու հանրության աչքում, ու քրեական գործեր «կարում» նրանց վրա։

Բայց եթե իշխանությունը ցանկանում է, որ իր հրաժարականի հարցը չդառնա օրակարգային, ապա ուժայինների միջոցով հարցեր լուծելու փոխարեն պետք է աշխատանքով ապացուցի իր գոյության արդյունավետությունը։ 

Եվ ընդհանրապես, բռնաճնշումների միջոցով քաղաքական պայքարի մեթոդը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Համաշխարհային փորձը՝ վկա:

Եվ հիմա վերլուծական ու փորձագիտական շրջանակներն արդեն իսկ կարծիք են հայտնում, որ աստիճանաբար կյանքի է կոչվում արդեն «դասական» դարձած ներքաղաքական ձևաչափը՝ «կոնսենսուս մինուս մեկ»։ 

Եվ բացի այն, որ իրական ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման գործընթաց է տեղի ունենում, զուգահեռ ավելանում է քաղաքացիների հիասթափությունը գործող իշխանությունների գործողություններից։

Եթե մեկ տարի առաջ իշխանությունները քամահրանքով էին վերաբերվում ընդդիմությանը՝ նշելով, թե ընդդիմադիր դաշտում ձևավորվել է «կոնսենսուս մինուս ժողովուրդ» ձևաչափը՝ նկատի ունենալով, որ ժողովրդին միայն իրենք են ներկայացնում, քանի որ ունեն հանրային լայն աջակցություն, ապա ներկայումս իրավիճակ է փոխվել։ 

180 աստիճանով: Հանրային տրամադրությունների փոփոխությանը զուգահեռ հասարակության տրամաբանող հատվածը միանում է ընդդիմադիր ուժերի ձևավորած կոնսենսուսին, և այդ կոնսենսուսից դուրս է մնում միայն իշխող ուժը, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում