Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը


«Վստահ կարող եմ ասել, որ իրական և կենդանի պատմությունները հետաքրքրում են ընթերցողներին». զրույց երիտասարդ արձակագրի հետ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Չորս կյանք», «Առանց նախապայմանների», «Տանը մնացած», «Ես գնում եմ երկրից», «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքերի հեղինակ, երիտասարդ արձակագիր Սարգիս Գոքորյանն ասում է` գրելու ձիրքն իր մեջ բացահայտվել է դպրոցական տարիներից: 

«Հիշում եմ՝ գրականության ուսուցչուհուս տալիս էի բանաստեղծություններս, հետաքրքրվում՝ ինչպես է ստացվել: Ըստ էության, ինքն է եղել առաջին գնահատողը, կարդացողը: Արձակ ժանրում սկսել եմ գրել 16 տարեկանից: Առաջին գիրքս՝ «Չորս կյանքը», ավարտել եմ 17 տարեկանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսը:

Արձակագրի բոլոր ստեղծագործությունների հիմքում իրական պատմություններ են: Նշում է՝ փորձը ցույց է տալիս, որ իրական պատմություններ ներկայացնելու ճանապարհին շատ հաճախ տուժում է գրքի գեղարվեստականությունը: 

«Իրականում շատ մեծ փորձություն է, երբ լսում ես պատմությունը և այն վերարտադրում որպես վավերագրություն, և այն ավելի շատ դառնում է հենց վավերագրություն, քան գեղարվեստական գործ: Այդ առումով շատ մեծ խնդիր կա, քանի որ վերընթերցելով իմ վերջին գիրքը՝ հասկանում եմ, որ պետք է էլի աշխատեմ գեղարվեստականության ուղղությամբ, բայց անկախ այս մեծ խնդրից, պարզ է նաև, որ մենք՝ երիտասարդ գրողներս, պարտավոր ենք մեր գրքերում արտացոլել այսօրվա իրականությունը, մարդուն, բոլոր նրանց, ովքեր շրջապատում են մեզ: 

Բնականաբար, ընտրողաբար եմ վերաբերվում հերոսներին, թե ով և ինչպես պետք է ներգրավված լինի իմ գրքում, բայց բոլոր դեպքերում վստահ կարող եմ ասել, որ իրական և կենդանի պատմությունները հետաքրքրում են ընթերցողներին: Օրինակ՝ «Ո՞վ է երրորդը» գրքիս հրատարակությունից հետո անցել է մեկ տարի: 

Բայց հիմա էլ անընդհատ ստանում եմ նամակներ՝ Սարգիս, ի՞նչ եղավ գլխավոր հերոսների հետ, ինչպե՞ս են նրանք այսօր: Հերոսներից միայն մեկի հետ եմ կապի մեջ և երբ որևէ տեղեկություն եմ ունենում նրանից, մոտավորապես 25 հոգու պատասխանատու կերպով զանգահարում կամ գրում եմ և տեղեկացնում եմ հերոսի մասին: Սա ևս փաստում է, որ իրական պատմությունները հետաքրքիր են ընթերցողներին, սակայն ամեն ինչ պետք է անեմ, որ իմ գրվածքները լինեն ոչ թե վավերագրություն, այլ գեղարվեստական գործ: 

Իմ բոլոր ստեղծագործությունների հիմքում մարդկային կյանքն է: Սիրում եմ խոսել այն մտքերի մասին, որոնք չենք բարձրաձայնում: Օրինակ՝ երբ իմ գրքերի կին ընթերցողների հետ անկեղծ զրույցներ են լինում, շատերը նշում են՝ իսկ արժե՞ր այս կամ այն ցանկության կամ մտահոգության մասին այդքան բաց խոսել կամ ներկայացնել: 

Իրենք խոստովանում են, որ ունեն այդ վախերը, ցանկությունները և այլն, բայց ունեն որոշակի վերապահում՝ արժե՞ այդքան անկեղծ լինել և այդքան բաց ներկայացնել կնոջ կամ տղամարդու ներաշխարհը: Կարծում եմ՝ սա հաջողություն է, որ կարդում են գիրքը և որոշակի բացահայտումներ անում իրենց համար: 

«Ո՞վ է երրորդը» կամ «Տանը մնացած» գրքերի հետ կապված՝ բազմաթիվ մարդիկ ասում են՝ «ես հենց այսպես եմ մտածում, ես էլ նույն կերպ կվարվեի»: 

Ընթերցողները դրանց մեջ իրենց են գտնում: Դրանք ժամանակի մտածողության նկարագրությունն են»,-նշում է մեր զրուցակիցը: 

Կարծիքները, թե ինչ խնդիրներ պետք է լուծեն գրողները և գրականությունը, շատ են: Ոմանք պնդում են, որ գրողները պետք է վեր կանգնեն իրենց «ես»-ից, անդրադառնան համամարդկային հարցերի, ոմանք էլ հակադիր կարծիք են հայտնում: 

Արձակագիր Սարգիս Գոքորյանի կարծիքով՝ այսօրվա ստեղծագործողի վրա դրված ամենակարևոր խնդիրը հայեցի խոսքը, ինչպես նաև դասական ավանդույթները պահպանելն է: 

«Այսօր, ցավոք, մեր ժամանակակից գրականության մեջ շատ հաճախ հանդիպում ենք գռեհկաբանության, ժարգոնի, բառերի ու բառակապակցությունների, որոնք հայերեն տպագրության մեջ պետք է տեղ չունենան: 

Գոնե ես իմ առաջ այս խնդիրը դրել եմ: Վերջերս «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքի ընթերցողներից մեկը, ով դրական կարծիք էր կազմել ստեղծագործության մասին, ասաց, որ իր համար անհասկանալի և ինչ-որ առումով նաև տհաճ էր, որ գրքի հերոսների լեզուն նույնն է: 

Բայց անգամ դրա գնով, որ բոլորը գեղեցիկ ու հայերեն են խոսում, և դա ընթերցողներից ոմանց կարող է «խանգարել», չեմ հրաժարվում հայերենից և հայեցի խոսքից: Բացի դա, ամենակարևորը ժամանակի արտացոլումն է գրականության մեջ: Ժամանակները շատ արագ փոխվում են: Երբ կարդում ես 90-ականներին և ավելի վաղ գրված ստեղծագործություններ, մի տեսակ ամբողջությամբ պատկերացնում ես, թե մարդիկ ինչպես են ապրել: Գիրքն, ըստ էության, թանգարանի պես մի բան է: Մարդը կարդում է և տեսնում, թե ինչպես են մարդիկ մտածել: 

Հիմա էլ պետք է հնարավորինս մեր ժամանակները ներկայացնենք, վստահ եմ, որ 2030 տարի հետո եկող սերունդներին պետք է հետաքրքրի, թե ինչպես են ապրել իրենց ծնողները: Բայց, անկախ այս հանգամանքից, պետք է խոսենք նաև խնդիրների մասին: Օրինակ՝ «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքի գլխավոր ասելիքն Աստծո և սեփական խղճի հետ հարաբերությունն է: 

Այո, շատ ծանր դաս եմ տալիս նրանց, ովքեր դադարել են աղոթել, հոգեբանական հարվածներ եմ հասցնում նրանց, ովքեր չեն մտածում ուրիշների մասին, այլ մտածում են միայն իրենց մասին, վստահ եմ, որ ծանր ապրումներ պետք է ունենան այն ընթերցողները, որոնք մոռացել են մարդկանց, որոնց Աստված կանգնեցրել էր իրենց ճանապարհին և այլն: Պետք է հնարավորինս անդրադառնանք ներքին խնդիրներին: Գիրքը պետք է դաստիարակի, պետք է ձևավորի մարդուն: 

Մենք նույնպես որոշակի պատկերացումներ կյանքի մասին կազմել ենք հենց գրքերի միջոցով»,-ընդգծում է արձակագիրը:

Երիտասարդ տարիքում նա արդեն 5 գրքի հեղինակ է, ասել կուզի՝ ընթերցողների պակաս չունի: Առհասարակ, կարծիք կա, որ երիտասարդ գրողներին չեն ընթերցում, անգամ չեն ճանաչում: Սարգիսն ասում է՝ այն, որ ժամանակակից գրողներին կարդում են, կարող է չափել իրենով. ունի ընթերցողների հետաքրքիր և մեծ բանակ: 

«Բայց այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ մի շատ կարևոր հարցի: Երիտասարդ ստեղծագործողները Հայաստանում ունեն սարսափելի շատ խնդիրներ, դա միանշանակ է: Առաջին և գլխավոր խնդիրը գովազդի բացակայությունն է: Այսօր, դժբախտաբար, շատ քիչ բան է նպաստում, որ երիտասարդ ստեղծագործողը կարողանա ինքն իրեն ներկայացնել, հասանելի դառնալ: 

Իմ պարագայում միշտ ստիպված եմ լինում մի քանի ամսվա աշխատավարձս ներդնել գրական կյանքի մեջ, չստանալ շահույթ և ունենալ արդյունք: 

Բայց սա, բնականաբար, այն լավագույն տարբերակը չէ, որի մասին կարող է երազել գրողը, նույն տրամաբանությամբ վստահ եմ, որ կան բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողներ, որոնք չունեն հնարավորություն տպագրվելու, հասարակությանը ներկայանալու: 

Ցավոք, այսօր չկա որևէ հովանավորություն երիտասարդ ստեղծագործողներին: Ինքս վերջին 4 տարիներին տպագրվում եմ, և այդ տարիների տվյալներով ՝ այն իսպառ բացակայում է:

Մենք աջակցության կարիք ունենք բոլոր առումներով, բայց, բարեբախտաբար, մի հետաքրքիր միտում կա՝ լինեն պետական պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, թե ընթերցողներ, նրանք սկսել են սոցցանցերի իրենց էջերում նշել, որ կարդացին կամ գնեցին այսինչ գիրքը: Ցավոք, այսօր պետք է հենվենք համացանցի վրա, որովհետև այն նաև ընթերցողներ ներգրավելու հնարավոր միջոց է: 

Օգտագործելով այս առիթը՝ ուզում եմ խնդրել բոլոր ընթերցողներին՝ կապ չունի ում գիրքն եք կարդացել և ինչ տպավորություն եք ստացել, գրեք այդ մասին, որովհետև այդ տարբերակով քարոզում ենք հեղինակին, նրա որևէ գիրքը: 

Շատ կցանկանամ, որ հնարավորինս շատ խոսենք այն մասին, թե ինչ կարդացինք այսօր, ինչ ենք պատրաստվում կարդալ վաղը, և դա կլինի շատ լավ օգնություն ստեղծագործողների համար: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի բացառապես լավ կարծիք: Ի վերջո, յուրաքանչյուր ընթերցող սեփական կարծիքն է կազմում ստեղծագործության մասին»,-եզրափակում է Սարգիս Գոքորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով