Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, այլ նաև՝ Նիկոլի "գրպանում" գտնվող ՍԴ

 
ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունները մոլորություն է բարեփոխում կոչելը։
Նախ՝ սահմանադրական որևէ փոփոխություն ռացիոնալությունից դուրս է գալիս, եթե դրա շուրջ գոյություն չունի քաղաքական, հանրային կոնսենսուս։
Քաղաքական կոնսենսուսի մասին ավելորդ է անգամ խոսելը, երբ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են միայն իշխող խմբակցության անդամների քվերակությամբ՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայությամբ։
Ցավոք, դժվար է խոսել նաև հանրային կոնսենսուսի մասին, որովհետև սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դրվել և ընդունվել է հապճեպ՝ առանց հանրային դիսկուրսի։
Երկրորդ՝ գործող սահմանադրական կարգավորումներով հնարավոր չէ հասնել իրապես անկախ ՍԴ ձևավորմանը։ Դրան հնարավոր է հասնել բացառապես նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով։
Երրորդ, հեղափոխության թիմի կադրային քաղաքականության արատավոր սկզբունքները հաշվի առնելով՝ վստահաբար ՍԴ դատավորների երեք թափուր տեղերը համալրվելու են Նիկոլ Փաշինյանին անձնապես հավատարմություն հայտնողների շրջանակից, ըստ այդմ՝ շատ շուտով մենք կունենաք նոր կախյալ ՍԴ, այս անգամ՝ ոչ թե նախկինների, այլ՝ Փաշինյանի գրպանում։
Այս թեզերի հետ դժվար է վիճելը ու մի մանիպուլացրեք, թե իբրև Հրայրին եմ պաշտպանում, առավել ևս՝ օրակարգ մի բերեք Քոչարյանի թեման, որովհետև մշտապես ասել եմ ու էլի կրկնում եմ՝ Մարտի 1-ի բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրինական դատավարության արդյունքում։
Իմ ցանկությունը շատ մարդկային ու ռացիոնալ է․ ես ասում եմ՝ չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, այլ նաև՝ Նիկոլի "գրպանում" գտնվող ՍԴ։
 
ՊՆ խոսնակը՝ հայկական անօդաչու խոցելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարության մասին Հայաստանը տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ «ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը
website by Sargssyan