Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ» Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին


«Անկախ ամեն ինչից՝ կնկարահանեմ ֆիլմը». ինչո՞ւ է կինոկենտրոնը մերժել Շավարշ Կարապետյանին նվիրված ֆիլմի նկարահանումը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

1976 թվականի սեպտեմբերի 16-ը դրվագներից ընդամենը մեկն է, որն արտացոլել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի հերոսական կերպարը: 1976 թվականին նա փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորներին: Սխրագործություններն այսքանով չեն սահմանափակվում՝ կա նաև 1985 թ.-ի փետրվարի 15-ը, 1974թ.-ի հունվարի 8-ը, բայց ռեժիսոր Արտակ Իգիթյանը տարիներ առաջ ընտրեց հենց 1976-ի դրվագը՝ հանձն առնելով «20՛» խաղարկային ֆիլմի ստեղծման աշխատանքները: Սակայն վերջերս Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմի նախագիծը մերժվել է և չի անցել մրցույթի վերջնական գնահատման փուլ, ըստ հիմնավորման՝ երեք անկախ փորձագետների վերջնական եզրակացության հիման վրա։ «Փաստը» զրուցել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության և գիլդիայի անդամ, «20՛» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Արտակ Իգիթյանի հետ:

«Ունիվերսալ պատմություն և օրինակ թե՛ դեռահասների, թե՛ բոլորի համար»

«2011 թվականն էր, և այդ շրջանում Ցեղասպանության մասին շատ ֆիլմեր էին նկարահանվում: Երբ ես այդ ժամանակահատվածում վերջացրի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի նկարահանումները, ինձ մոտ այլ ժանրի և հերոսական որևէ սխրանքի մասին ֆիլմ ստեղծելու ցանկություն առաջացավ: 

Շատ մոտ եմ Շավարշ Կարապետյանի ընտանիքի հետ, ես էլ եմ Մոսկվայում բնակվում, իրենք էլ: Ու ինձ մոտ անմիջապես հենց այդ թեման ընտրելու ցանկություն առաջացավ, քանի որ այն, ինչը եղել է, շատ կարևոր և պատմական վառ փաստ է, ինչի մասին, իհարկե, կարող էր դեռ վաղուց ֆիլմ լինել: Ֆիլմի թեման, պատմությունն ինքնին ունիվերսալ է՝ հերոսություն, դաստիարակություն, վառ օրինակ և՛ դեռահասների, և՛ բոլորի համար: 

Եվ սկսեցի աշխատանքները, անմիջապես նաև իր՝ Շավարշ Կարապետյանի հետ հանդիպեցի, խոսեցինք, հետագայում իր հետ շարունակեցինք աշխատել սցենարի վրա: 

Սկսեցի մշակել սցենարը, եկա նաև Երևան, ամեն ինչ ուսումնասիրեցի: Քանի որ նշված ժամանակահատվածից երկու տարի հետո Ռուսաստանում օլիմպիական խաղեր պետք է լինեին, կարծում էինք՝ լավ կլիներ ֆիլմը հենց այդ շրջանում թողարկել»,պատմեց ռեժիսորը՝ հավելելով, որ այդ ժամանակ էլ որոշել է դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին:

«Կարևոր եմ համարում հենց Հայաստանի մասնակցությունը»

«Այդ ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Գևորգյանին դուր եկավ գաղափարը, և նա իր համաձայնությունը տվեց առ այն, որ Հայաստանն անպայման իր մասնակցությունն ունենա ֆիլմի ստեղծման գործում: Միևնույն ժամանակ, նոր ներդրողների անհրաժեշտություն կար, քանի որ նախագիծը նաև մեծ ֆինանս էր պահանջում, իսկ գաղափարն այնքան հետաքրքիր ու լուրջ էր, որը պետք է իրականություն դարձնել կա՛մ մաքսիմալ լավ, կա՛մ ընդհանրապես ձեռք չտալ: Մինչ այս բավականին մեծ աշխատանք է իրականացվել: Անգամ դերասանական կազմն է ընտրվել: Հիմա, անկախ ամեն ինչից, իրականացված աշխատանքն ուժի մեջ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ թեև կազմակերպչական և ֆինանսական պատճառներով գաղափարի իրականացումը հետաձգվեց, բայց այսօր արդեն նոր շունչ կա:

«Կան օտարերկրյա կինոընկերություններ, որոնք պաշտոնապես հայտնել են նախագծի շուրջ իրենց հետաքրքրության մասին: Բարձր գնահատելով ներկայացված սցենարը՝ ընդգծել են նաև նախագծի՝ հետագայում մեծ հաջողություններ ունենալու հնարավորությունների մասին: 

Այդ կինոընկերությունների թվում են «MENART Production»-ը, «Selena films Production», «STEPHAN FILMS»-ը: Վերոնշյալ խնդրի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իմ բաց նամակից ու ստեղծված աղմուկից հետո նախագծի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծացել, այլ առաջարկներ ևս ստացել եմ, բայց, այդուհանդերձ, ես առաջին հերթին կարևոր եմ համարում հենց Հայաստանի մասնակցությունը, հատկապես, երբ խոսքը նման մեծ նախագծի մասին է»,-ասաց Ա. Իգիթյանը:

Նշենք, որ վերոնշյալ բաց նամակին հաջորդել էր կինոկենտրոնի պաշտոնական արձագանքը, որում նաև ընդգծել էին՝ եթե ֆիլմի նախագծի սցենարն արժանանար 3 անկախ փորձագետից գոնե մեկի առավելագույն 5 դրական գնահատականին, ապա նախագիծը կանցներ վերջնական գնահատման փուլ՝ շարունակելով մասնակցությունը մրցույթի հաջորդ փուլերին։

«Նախ` ուզում եմ շեշտել, որ ինձ ավելի շատ վրդովեցրել է ոչ թե այն հանգամանքը, որ իմ նախագիծն այդ մրցույթը չի անցել, այլ արձագանքները, եզրահանգումները ու ընտրված մեթոդը, որոնց պատճառով իմ նախագիծը հաջորդ փուլեր չի անցել: Կարծում եմ՝ առաջին փուլում ճիշտ կլիներ դիտարկել նախագծի գաղափարն ընդունել/չընդունելու հարցը, և միայն երկրորդ փուլում շեշտը դրվեր սցենարի վրա: 

Միայն նախագիծը գնահատելուց հետո կարելի է սցենարին առնչվող հարցերը քննարկել, որովհետև չեմ կարծում, որ առաջին փուլի մրցույթում ներկայացված սցենարներն այնքան կատարյալ են եղել, որ ըստ սցենարի են գնահատվել: 

Օրինակ՝ միայն «փիթչինգի»՝ կինոնախագծի ներկայացման փուլում է հնարավոր առավելագույնս հասկանալ, թե ռեժիսորն ինչ է ուզում ասել և ինչ լեզվով: Առհասարակ, փորձագետները պետք է նախագիծը մերժելու փաստարկված պատճառներ ներկայացնեն: 

Այս դեպքում, սակայն, շաբլոնային, ոչ պրոֆեսիոնալ շեշտադրումներով պատասխաններն ակնհայտ էին: Թեպետ շեշտվել է, որ ֆիլմի թեման շատ կարևոր է, բայց գաղափարի համար նորից ցածր գնահատական է դրվել: Սա նշանակում է, որ այնտեղ, անկախ ամեն ինչից, հիմքում ոչ թե ստեղծագործությունն է, այլ պարզապես մաթեմատիկան է աշխատում: 

Օրինակ՝ սցենարի մի հատվածում 12-15 տարեկան երիտասարդները «Բիթլզ» են լսում, և կա հատված, ուր նրանք կինոթատրոն են հաճախում՝ հնդկական ֆիլմ դիտելու: Փորձագետներից մեկի կարծիքով, եթե մարդը «Բիթլզ» է լսում, չի կարող հնդկական ֆիլմ նայել:

Փաստորեն, փորձագետը սցենարն ամբողջությամբ չի ուսումնասիրել: Եթե նորմալ ուսումնասիրեր, չէր ասի «Բիթլզ» լսող տղաները հնդկական ֆիլմ չէին կարող դիտել, որովհետև իմ հերոսները չէին գնում «Զիտա և Գիտա» նայելու, այլ գնում էին կինոթատրոն՝ պարզապես ժամանակ անցկացնելու համար, ինչը բնորոշ էր տվյալ ժամանակահատվածին: Խոսքը նաև այդ ժամանակների շունչը ստեղծելու մասին է: 

Ընդհանուր առմամբ, փորձագետների կողմից մատնանշվել են հանգամանքներ, որոնք քննարկվում են «փիթչինգի» փուլում, և նախագիծը պետք է անպայման մասնակցեր այդ փուլին: Բայց հիմա ստացվում է, որ ի սկզբանե պարզապես որոշել են մերժել՝ իրենց ինչ-որ ներքին պատճառներով, որոնք, հնարավոր է, չեն համընկնում իմ նպատակների հետ: Եթե այլ պատճառաբանություններ չեն գտնում ու միայն նման հանգամանքներն են սցենարի գնահատման հիմք հանդիսանում՝ արդեն կասկածելի է: 

Եթե վստահում եք մարդկանց, և իրենք պետք է որոշեն՝ ֆիլմը կինոկենտրոնի օգնությամբ պետք է նկարվի, թե ոչ, նրանք պետք է լավ հասկանան կինոյից, պետք է մասնագիտական փայլուն եզրահանգումներ տան: 

Կինոկենտրոնի կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել, իսկ ամենամեծ հարվածը երեք հարգարժան փորձագետները ստացան, որոնք, ցավոք, կա՛մ ստիպված են եղել նման եզրահանգում տալ, կա՛մ եղել են ինչ-որ ազդեցության տակ, որովհետև կինոյից գաղափար ունեցող մարդիկ նման վերլուծություններ չէին անի, իսկ իրենց գրածն անգամ առաջին կուրսի ուսանողի վերուծության չի հասնում»,-ասաց ռեժիսորը՝ շեշտելով, որ, համենայն դեպս, իր ստացած կինոկրթությունն ու այս ոլորտում ունեցած փորձը թույլ են տալիս նման եզրահանգումներ անել:

«Շատ մեծ ջանք, ժամանակ ու եռանդ եմ ներդրել»

«Անկախ ամեն ինչից` ես կնկարահանեմ ֆիլմը, որովհետև շատ մեծ ջանք, ժամանակ ու եռանդ եմ ներդրել ֆիլմի ստեղծման համար: Այն ինձ համար շատ կարևոր նախագիծ է, որը ես ուզում եմ իրագործել: Մանավանդ հիմա, երբ արդեն բազմաթիվ առաջարկներ ունեմ: Բայց, ամեն դեպքում, ինձ համար շատ ցավալի է պատկերացնել, որ հայկական կողմը, հնարավոր է, իր մասնակցությունը չունենա: Ինքս դա մեծ սխալ կհամարեմ:

 Ինձ համար, որպես հայ մարդու, որն ապրում և ստեղծագործում է արտերկրում, պատվի հարց է, որ նման հայ հերոսի մասին ֆիլմ նկարահանելուց ոչ միայն Ֆրանսիան, Ռուսաստանը, Ուկրաինան իրենց ներդրումն ունենան, այլ առաջին հերթին Հայաստանը: 

Կարծում եմ՝ կինոկենտրոնի համար էլ պետք է պատվի հարց լինի: Անկախ ամեն ինչից` ես բաց եմ քննարկումների համար և ցանկացած պահի պատրաստ եմ կինոկենտրոնի հետ քննարկել նախագիծը»,-շեշտեց նա:

Արտակ Իգիթյանը հավելեց՝ իրեն չի հետաքրքրում, թե կինոկենտրոնն ու «Հայֆիլմն» ինչ հարաբերություններ են ունեցել նախկինում. «Դա իրենց խնդիրն է՝ ես ստեղծագործող եմ: Թող իրենք լուծեն այդ խնդիրները, որի համար, կարծում եմ, բազմաթիվ հնարավորություններ ունեն: 

Ինձ վիրավորել է վերաբերմունքը կինեմատոգրաֆիստի, սցենարիստի, ռեժիսորի նկատմամբ: Ինձ համար կարևոր է, որ թե՛ իմ, թե՛ մյուս ստեղծագործողների նախագծերը հետագայում նման վերաբերմունքի չարժանանան, նման ոչ պրոֆեսիոնալ ձևով ու կոպիտ կերպով դուրս չթողնվեն: 

Ես նաև շատ կուզենայի, որ հարգելի փորձագետների վրա չլինի այն ճնշումը, որի պատճառով, ըստ իս, իրենք ստիպված են ոչ իրենց կամքով նման եզրահանգումներ տալ»:

«Անհրաժեշտ է ցույց տալ, որ մենք իրական հերոսներ ունենք»

Արտակ Իգիթյանը շեշտեց՝ իր համար շատ կարևոր է մեր պատմությունը:

«Մենք մի քանի վառ կերպար ու սիմվոլ ունենք, որոնք համաշխարհային նշանակություն ունեն: Եթե նկարահանվում է մի ֆիլմ՝ մարդու, նման հերոսական պատմության և սիմվոլի մասին, այն պետք է կա՛մ շատ լավը լինի, կա՛մ չնկարահանվի, մինչև չլինի այն նախագիծը, որը միանշանակ արժանի է գոյություն ունենալ և իրագործվել: 

Ես ցավոտ ընդունեցի այս ամենը, որովհետև դեռ 2012թ.-ից, երբ սցենարը մշակվում էր, աշխարհի տարբեր երկրների կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչներից բազմաթիվ դրական գնահատականներ ենք ստացել: 

Բայց ստացվում է` բոլորին դուր է եկել, իսկ այստեղ անգամ սցենարը չեն կարդացել, ու արդյունքում նման արձագանք է լինում, ինչի պատճառով էլ նախագիծը այս տարի կանգ է առնում: Ես էլի եմ առիթ ունեցել ասելու, որ իրական հերոսական սխրանքն էկրանավորելը յուրաքանչյուր ռեժիսորի երազանքն է: 

Շավարշ Կարապետյանի սխրանքը կարող է և պետք է օրինակ դառնա նաև ժամանակակից երիտասարդության համար: Այսօր մեր հասարակությանն անհրաժեշտ է ցույց տալ, որ մենք իրական հերոսներ ունենք: Ցավալի է, որ սա գիտակցում են այլ երկրներում, հպարտանում իրենց հերոսներով: 

Իսկ ի՞նչ կունենանք մենք այն վերաբերմունքի պարագայում, որը հիմա ենք ցուցաբերում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հայկական կինեմատոգրաֆիայում փոփոխություններն ուղղակի անհրաժեշտություն են, ինչի վառ օրինակը իր նախագծի շուրջ տեղի ունեցածն է: «Եվ ես վստահ եմ, որ միակը չեմ այդ շարքում»,-եզրափակեց ռեժիսորը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի