Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


«Քայ­լել չգի­տեի, բայց ասեղն ու թելն իմ ըն­կեր­ներն էին». Մա­րա­լը շունչ է տա­լիս ասեղ­նա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Սիրիայում դեռևս 2011 թվականին սկսված և մինչ օրս էլ դե ֆակտո շարունակվող պատերազմն այդ երկրում ապրող շատ մարդկանց փախստական դարձրեց: Սիրիայում հայերը շատ հին ժամանակներից են արմատներ գցել: Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին, երբ Ցեղասպանության հետևանքով հազարավոր հայեր ապաստան ստացան նաև այդ երկրում՝ այնտեղ հիմնելով հայկական մեծ ու զարգացող համայնք: 2012 թվականի տվյալներով՝ Սիրիայում բնակվել է շուրջ 150 000 հայ, մեծ մասը՝ Հալեպում, մնացյալը՝ Կամիշլիում, Դամասկոսում, Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում: 

Իհարկե, ակնհայտ է, որ այս թիվը հիմա երևի թե կրկնակի նվազել է: 2012 թվականից սկսած՝ սիրիահայերից շատերը տեղափոխվեցին Հայաստան: 

Ոմանց համար այն դարձավ տարանցիկ հանգրվան Եվրոպա տեղափոխվելու համար, ոմանք էլ այստեղ նոր կյանք սկսեցին՝ չնայած առկա բազմաթիվ դժվարություններին: Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը մեկն է նրանցից, ով ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: 

Ոչ միայն բնակություն է հաստատել, այլ մասնակցել է դասընթացների, կատարելագործել ասեղնագործելու իր հմտությունները և հիմա էլ իր հմտությունները փոխանցում է ապագա սերունդներին, նոր շունչ տալիս ավանդական հիմքեր ունեցող արհեստին: Ինչպես շատերին, Մարալին ևս պատերազմն է ստիպել հեռանալ Հալեպից: 

«Պատերազմական ահավոր վիճակ էր: 2012 թվականին մեկ ամսով եկա Հայաստան, հետո վերադարձա Սիրիա: Իրավիճակն էլ ավելի անտանելի էր դարձել: Հետո արդեն 2015 թվականին ընտանիքիս հետ որոշում կայացրեցինք և եկանք Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարալը:

Իր խոսքով, այստեղ շատ դժվարությունների չի հանդիպել, կարողացել է արագ հարմարվել նոր միջավայրին: Այդ հարցում օգնության է հասել ասեղնագործությունը: «Մեծ դժվարությունների չեմ հանդիպել, քանի որ ամեն դեպքում լեզուն, վարք ու բարքը, կենցաղը մերն է, հայկական է: Որպես ձեռարվեստի սիրահար՝ մասնակցեցի Հայաստանում անցկացվող ասեղնագործության և թաղիքագործության դասընթացներին: Ինձ համար հաճելի միջավայրում էի, ինչն էլ օգնեց, որ ավելի հեշտ հարմարվեմ այստեղի կյանքին: Մարդը միշտ ամեն ինչից կարող է գլուխ հանել, ամեն ինչ կարող է հաղթահարել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասեղնագործության հանդեպ սեր ունեցել է փոքրուց: «Հետո արդեն զարգացրել եմ տեխնիկական կարողություններս: Ես հաճախ ասում եմ՝ դեռ քայլել չգիտեի, բայց ասեղն ու թելն իմ ընկերներն էին: Մանկությունից տեսել էի, որ մեծ մայրերս, մայրիկս, բարեկամներս, հարևաններս ասեղնագործում էին: 

Հիշում եմ մեծ մայրիկիս բակը, երբ վարդենիների ստվերի տակ հավաքվում էին բոլոր հարևանները՝ իրենց ձեռագործները ձեռքերին: Շատ փոքր էի, բայց հետևում էի բոլորի աշխատանքին: Եվ այդպես մանկուց այդ սերն իմ մեջ սկիզբ առավ, և հետո ժամանակի հետ քիչքիչ սկսեցի տիրապետել բոլոր նրբություններին: Ամենասկզբում ասեղնագործում էի սփռոցներ, բարձերի երեսների վրա նախշեր, երբեմն նաև ինչ-որ դետալներ հագուստների վրա, հետագայում արդեն սկսեցի զարդեր ասեղնագործել: Հիմա ընդհուպ ասեղնագործում եմ դիմակների վրա»,-ներկայացնում է Մարալը: 

Փորձում է մշտապես հետաքրքիր նորամուծություններ անել, բայց ընդգծում է՝ ամեն ինչի հիմքում ավանդականն է, առանց դրա անհնար է հետաքրքիր աշխատանքներ ստեղծել: «Ավանդական զարդանախշերն ամեն ինչի հիմքում են: 

Մեր օրերում դրանք ավելի նորովի եմ ներկայացնում: Վերցնում եմ հին նմուշները և նոր ձևով առօրյայում օգտագործվող իրեր պատրաստում: Որքան էլ նորամուծություններ անեմ, մեկ բան հստակ է՝ ավանդականն ամեն ինչի հիմքն է»,-ասում է ասեղնագործուհին:

 

Մարալն աշխատում է տան պայմաններում, բայց երազում է արհեստանոց ունենալու մասին, որտեղ ավելի ազատ ու համակարգված կաշխատի: «Իհարկե, տան պայմաններում աշխատելն էլ իր դրական կողմերն ունի, քանի որ համատեղում եմ տան աշխատանքները և ասեղնագործությունը: Բայց, իհարկե, երբեմն զգում եմ արհեստանոցում աշխատելու կարիք, որպեսզի աշխատանքս ավելի համակարգված լինի»,-նշում է մեր զրուցակիցը:

Մարալը նաև տեսանյութեր է պատրաստում, որտեղ ներկայացնում է տարբեր նախշեր ասեղնագործելու հմտություններ: Հարցնում եմ՝ իսկ հետաքրքրություն կա՞ նման տեսանյութերի և առհասարակ ասեղնագործության նկատմամբ, քանի որ տարածված կարծիք կա՝ ավանդական արհեստները չեն հետաքրքրում ժամանակակից սերնդին:

«Շատ մեծ եղավ հետաքրքրությունը ասեղնագործությունը ներկայացնող տեսանյութերի հանդեպ: Ցանկացա ամեն ինչ նոր ձևով ներկայացնել: Առաջինը «Ուրֆայի ծաղիկը» տեսանյութն էր, որը պատրաստելու օրինակով փորձեցի ցույց տալ՝ կարելի է նորամուծություններ անել, բայց, իհարկե, ավանդական հիմքը պահելով:

 Շատերը տեսանյութի հիման վրա սկսեցին պատրաստել նույն «ծաղիկներից»: Մեր սերունդն այնքան խելացի և ուշիմ է, որ անմիջապես ընկալում է ամեն ինչ: Սովորում են փոքրիկ դետալները, հետո կատարելագործում իրենց հմտությունները: Ինձ համար կարևոր է ասեղնագործություն դասավանդելը, սովորեցնելը: Գիտելիքների որոշակի հանգրվանի ենք հասել, երբ պետք է մեր ունեցած հմտությունները փոխանցենք ուրիշներին: 

Բացի դա, եթե այս արժեքները չտարածվեն, դրանք ուղղակի կմեռնեն, կոչնչանան: Ինչպես մենք ենք ստացել այդ ավանդույթները, արժեքները մեր նախնիներից, այնպես էլ մենք պետք է դրանք փոխանցենք հաջորդ սերունդներին: Հայաստանում ասեղնագործության նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, անշուշտ, կան տաղանդավոր վարպետներ, վավերագրեր, որոնցից օգտվում են երիտասարդները: 

Յուրաքանչյուրս էլ մեր հերթին պետք է նպաստենք, որպեսզի այս արհեստը չկորչի, հակառակը՝ զարգանա: Տեսնում եմ, որ երիտասարդներին այն բավական հետաքրքիր է, այդ պատճառով մեծ ուրախությամբ կիսվում եմ իմ գիտելիքներով ու հմտություններով: Կար մի ժամանակ, ընդ որում ոչ միայն Հայաստանում, երբ ավանդական արհեստների նկատմամբ հետաքրքրությունն իսպառ վերացել էր, բայց ներկայումս այն վերականգնվել է»,-նշում է Մարալը: 

Հաստատում է՝ արհեստներն «օգնում են» նաև գումար վաստակել: «Այո՛, դա այդպես է, որոշ չափով կարողանում ենք օգտակար լինել մեր ընտանիքներին: Չնայած գումարը կարևոր է, բայց հիմնական առաջ մղող գործոնը դա չէ, այլ այն հաճույքը, գոհունակությունը, որ ստանում ես ասեղնագործելուց, արարելուց, ստեղծելուց: Սա ուրիշ որևէ բանով չի փոխարինվում»,-ասում է ասեղնագործուհին:

Մարալն օգտագործում է նաև յուրաքանչյուր առիթ՝ ներկայանալու տարբեր փառատոններում՝ իր աշխատանքների միջոցով ներկայացնելով հայկական ասեղնագործության ավանդույթները:

 «Մինչև վերջին առիթն օգտագործել եմ տարբեր փառատոնների մասնակցելու համար: Գերմանիայում մասնակցել եմ թաղիքագործության ցուցահանդեսի, համաճարակը դեռ նոր էր սկսվել, երբ Հնդկաստանում երեք ասեղնագործուհիներով մասնակցեցինք փառատոնի, այնտեղ ներկայացրեցինք մեր ավանդական արժեքները: Դրանք բավական մեծ հետաքրքրություն առաջացրեցին, որովհետև իրենք էլ ձեռարվեստին կարևորություն տվող ժողովուրդ են, և տարբեր գաղափարներով ու հմտություններով փոխանակվելը հաճելի էր և օգտակար»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին