«Իրական Անին ոչ մի կերպարիս նման չէ». Անի Երանյան
LifestyleԱնի Երանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Շիրազի Վարդը» սերիալում, պատասխանել է ինստագրամյան հետեւորդների հարցերին եւ լսել նրանց գովասանքի խոսքերը:
Երկրպագուները գրել են, որ հավանում են դերասանուհու առօրյա ոճը, նաեւ տարբերվող, համարձակ կերպարները, եւ հատկապես՝ նոր ֆոտոշարքերը:
Հարցին՝ արդյոք մասնագիտության հարցում կարողացել է իրականացնել մանկության երազանքը, Անին պատասխանել է. «Այո, իմ երազանքն է եղել այն, ինչ այսօր կամ»: Մեկնաբանությանը դերասանուհին կցել է հայրիկի եւ մայրիկի հետ արխիվային լուսանկարներից մեկը:
Թե կերտած կերպարներից որն է իրականում նման իրեն, եւս հետաքրքրել է հետեւորդներին: «Իրական Անին ոչ մի կերպարին նման չէ, ուղղակի ամեն կերպարի մեջ իսկական Անիից մի մասնիկ է դրված»,-պատասխանել է նա:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ