Yerevan, 30.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ի՞նչ գաղտնիքներ ունեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

Lifestyle

Խոյերն իրենց դիրքավորում են՝ որպես ուժեղ անհատականություններ, դրա համար էլ հակված են իրենց շրջապատողներից թաքցնել իրենց բարդույթները, որոնցից նրանք, եթե անկեղծ խոսենք, շատ ունեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնավստահության հետևում շատ հաճախ թաքնված է նուրբ և խոցելի հոգի։ Խոյը կարող է լաց լինել մելոդրամա դիտելիս, եթե կողքին ոչ ոք չլինի։

Բացի դրանից, նրանք ամեն կերպ ցուցադրում են իրենց անկախությունը։ Այդպիսի վարքագիծը Խոյերին թույլ է տալիս թաքցնել այն փաստը, որ նրանք ենթարկվում են օտար ազդեցությանը և հաճախ շատ տեղեկացված անձնավորություններ են։

Ցուլ
Ցուլերն իրենց բնույթով բաց անձինք են, դրա համար էլ աշխատում են իրենց շրջապատող անձանց չպատմել իրենց անձնական կյանքի մասին։ Նրանց կարգախոսն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում ընտանիքում, այնտեղ էլ պետք է մնա։ Եթե ուշադրություն դարձնեն ֆինանսական դիրքին, այն մասին, թե որքան փող ունի Ցուլը, և որտեղից է դա ստանում, կարող են չիմանալ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ։

 

Նրանք պարզապես խուսափում են պատասխանից կամ էականորեն նվազեցնում են իրենց շահույթները։ Եվ վերջապես, շատ քչերը գիտեն, որ Ցուլը շատ է տարվում որոշակի բաներով և որոշ բաներից կարող է ակնհայտ կախվածության մեջ գտնվել։ Բայց հեղինակությունը չփչացնելու համար այս մարդը ոչ ոքի առջև չի բացի իր գաղտնիքը։

Երկվորյակներ
Չնայած Երկվորյակների ողջ անկեղծությանն ու հեշտությամբ մարդկանց հետ շփվելուն, ոչ ոք չգիտի, թե այս մարդն ինչպես է վերաբերվում իրեն շրջապատող անձանց։ Երկվորյակը երբեք ճիշտը դեմքին չի ասի, հատկապես, եթե գաղտնի ինֆորմացիայից հնարավոր է ինչ-որ օգուտ քաղել։ Ավելին, այս անձնավորությունները տասնյակ դիմակներ ունեն, որոնք նրանք կրում են՝ կախված իրավիճակից։

Դրա համար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին երկերեսանի են անվանում։ Միևնույն ժամանակ Երկվորյակների սիրելի հոբբին իրենց շրջապատող մարդկանց մասին ինֆորմացիա հավաքելն է։ Նրանց սերը շփման հանդեպ, բամբասանքի նկատմամբ ձգտումը ուղղված են հենց նրան, որ կոմպրոմատ ունենան յուրաքանչյուր համար։

Խեցգետին
Խեցգետինը կենդանակերպի ամենափակ նշաններից է։ Այս մարդու մոտ տառացիորեն ամեն բան փակ է օտար աչքերի համար, քանի որ նա հասկանում է, որ վատ ձեռքերում հայտնված ինֆորմացիան կարող է օգտագործվել հենց իր դեմ։ Բացի ամեն ինչից, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ թաքցնում են իրենց՝ սիրահարված լինելը, ընդ որում, ոչ միայն շրջապատող անձանցից, այլև նույնիսկ հենց իրենից՝ Խեցգետնի պաշտամունքի առարկայից։

Ինքն իր վրա կասկածող Խեցգետինը վախենում է, որ նրա սերը կարող է մերժված լինել, դրա համար էլ բոլորովին չի շտապում սիրտը բացել սիրելի մարդու առջև։ Միայն թե ահա այդպիսի վարքագիծը նրանց շատ տառապանք է բերում։

Առյուծ
Առյուծները մեծ, ինքնավստահ ու անսասան են թվում, սակայն իրենց անթերի ու հպարտ արտաքինի տակ նրանք թաքցնում են իրենց ուժերի նկատմամբ անվստահությունը։ Բացի դրանից, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտելիքների պակաս ունեն, բայց Առյուծը երբեք ուղիղ չի ասի, որ ինչ-որ բան չգիտի։ Նա սկսում է ցուցաբերել բարձր ակտիվություն, զարգացնել բուռն գործունեություն՝ դրա մեջ ներգրավելով բոլորին, որ պրոբլեմը լուծվի առանց իրեն, ու ոչ ոք չնկատի իր չիմացությունը։

Բացի դրանից, Առյուծները չեն բացահայտում նաև կյանքում ունեցած իրենց պլանները։ Թեպետև այս մարդիկ բացահայտորեն չեն խոսում, նրանք բավական սնոտիապաշտ են ու վախենում են դա ցույց տալ մարդկանց։

 

Կույս
Կույսերը ինքնամփոփ անձնավորություններ են։ Իմանալով ամեն ինչ մարդկանց մասին՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն շտապում տարածվել իրենց անձնական կյանքի մասին։ Բայց նրանց ամենամեծ գաղտնիքն իրենց ամբիցիաներն են։ Կույսերը երբեք չեն խոստովանում, թե ինչ նշաձող են դրել իրենց առջև և ինչ պաշտոնի են ձգտում։ Նրանք համառորեն կգնան դեպի իրենց նպատակը ու ճանապարհից կհեռացնեն մրցակիցներին, բայց ոչ ոք գլխի չի ընկնի, որ դա Կույսի ձեռքի գործն է, քանի որ նա կարողանում է լեզուն ատամների տակ պահել ու գերազանց կերպով մաքրում է բոլոր հետքերը։

Բացի դրանից, նրանք երբեք չեն պատմի, թե որքան են անհանգստանում ձեզ համար։ Նրանք կարող են աղոթել ոչ միայն հարազատների, այլև հազիվ ծանոթ մարդկանց համար, թեպետ հասարակության մեջ այնքան էլ ընկերասեր մարդկանց համարում չունեն։

Կշեռք
Կշեռքներն ինտիմ մտերմության հանդեպ հսկայական կիրք ունեն, ընդ որում, այս մարդկանց համար սեքսում արգելքներ գոյություն չունեն։ Միայն թե իրենց շրջապատող մարդկանց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այդ մասին չեն խոստովանում։ Եվ նույնիսկ սիրելի մարդն ամեն ինչ չգիտի իր Կշեռք զուգընկերոջ ցանկությունների մասին։ Ավելին, Կշեռքը կարող է երկար տարիներ ապրել երկակի կյանքով ու ունենալ 2 ընտանիք, բայց հմտորեն թաքցնել դա տառացիորեն բոլորից։

Ի դեպ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ է ևս մեկ գիծ. այս մարդիկ ցանկացած իրավիճակում ցույց չեն տալիս, որ իրենց հետ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Նույնիսկ, երբ նրանք շատ տխուր են, Կշեռքները ժպտում են ու ձև անում, թե իրենց հետ ամեն բան լավ է։

Կարիճ
Կարիճներին կարելի է համարել Աստղացույցի ամենածածկամիտ նշանը։ Բանն այն է, որ իրենց նվիրական գաղտնիքները նրանք չեն վստահում անգամ ամենամտերիմ մարդկանց։ Ընդհանրապես Կարիճները երբեք չեն հայտնի այնպիսի ինֆորմացիա, որը կարող է վարկաբեկել իրենց։ Նրանք նույնսիկ կտտանքների ներքո չեն խոստովանի իրենց դավաճանությունը ու քննիչին չեն ասի, որ իրավախախտում են արել։

Այս անձնավորությունները համոզված են, որ խոստովանելով՝ նրանք անպայման կպատժվեն, իսկ եթե ապացույց չկա, նշանակում է՝ իրենք անմեղ են։ Ի դեպ, Կարիճները չեն խոստովանի նաև այն, որ արդեն չեն սիրում իրենց երկրորդ կեսին։ Նրանք վերջինիս համար այնպիսի անտանելի պայմաններ կստեղծեն, որ նա ստիպված կլինի ինքը հրաժարվել սիրելի մարդուց։

Աղեղնավոր
Ի տարբերություն շատերի՝ Աղեղնավորը բաց նշան է, ով սովոր չէ ինչ-որ բան թաքցնել։ Այնուամենայնիվ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն խոստովանի, որ հավատում են նախանշաններին ու անմաքուր ուժին, և, որ իրենք էլ հաճախ այցելում են գուշակներին ու կախարդներին իրենց խնդիրները լուծելու համար։

Ի դեպ, Աղեղնավորներն այնքան են վստահում գուշակներին ու էքստրասենսներին, որ նրանց են տալիս իրենց փողերը՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Բայց այս մասին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնպես գերադասում են լռել, որ ծիծաղի առարկա չդառնան։ Եվ վերջապես, Աղեղնավորները չեն կարողանում իրենց լեզուն ատամների տակ պահել, բայց երբ դուք անկեղծանում եք նրանց հետ, նրանք հաստատ կգերադասեն այդ մասին չբարձրաձայնել։ Դուք այդ մասին ավելի ուշ կիմանաք, այլ մարդկանցից։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak