Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս


Հրայր Թովմասյանի ձիով քայլը, Բուքիքիոյի նամակն ու Ալվինա Գյուլումյանի անսպասելի առաջարկը

Քաղաքական

Ազգային ժողովոի մեծամասնության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի, լիազորությունները, ուժի մեջ մտնելուց հետո ավելի շատ հարցեր է առաջացրել, քան նման է հանգուցալուծման:

Նույն օրը, երբ ուժի մեջ մտավ այդ փոփոխությունը, հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ: Նույն օրը ՍԴ աշխատակազմը հրապարակեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի պատասխան նամակը Հրայր Թովմասյանին, որում նա գրում է, որ ուշադիր հետևում էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ «Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ», ասվում է նամակում։

Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է նրանից, որ իշխանությունը չի պահել իր առաջարկած անցումային շրջանը եւ չի պահպանվում իրավունքի գերակայությունը:

ԱԺ ընդունած ակտի սահմանադրականությունը վիճարկում են ընդդիմադիրները, իրավապաշտպանները, ԲՀԿ-ն այդ հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում փաստացի ասվում է, որ գործընթացը խնդիր ունի սահմանադրականության հետ:

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը շարունակում է գնալ աշխատանքի, հայտարարելով, որ ընդունված փոփոխությունն իր վրա չի տարածվում, եւ ինքը պատրաստ է գնալ մինչեւ Մարդու իրավունքի եվրոպական դատարան: Տեղեկություն է տարածվել, որ ՍԴ իշխանության կողմից նշանակված դատավոր Վահե Գրիգորյանը եւ եւս մեկ դատավոր փորձում են նրան համոզել, որ չհամառի, այլապես դա կունենա իրավական հետեւանքներ:

Կհամոզվի՞ Ալվինա Գյուլումյանը: Նախօրեին նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շարունակելու է աշխատել, քանի դեռ չկա անհատական ակտ, որ իր պաշտոնավարումը պետք է դադարեցվի: Նա պնդել է, որ որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են: Ավելին, այդ պարագայում նա պետք է ստանձնի ՍԴ նախագահի լիազորությունը նախագահի բացակայության պայմաններում:

Ալվինա Գյուլումյանի նշած ակտն, իր հերթին, կարող է խնդրահարույց լինել. ընդհանրապես, ինչպես պնդում են իրավաբանները, ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, եւ դա համարել են իշխանության փնթի գործունեության արդյունք:

Ի՞նչ կլինի, եթե Ալվինա Գյուլումյանը եւ ՍԴ մյուս անդամները շարունակեն գնալ աշխատանքի, իսկ Հրայր Թովմասյանը շարունակի ինքզինքը համարել ՍԴ նախագահ: Իրավական հետեւանքնե՞ր, օրինակ՝ իշխանության յուրացում: ՍԴ անդամներից մեկն, իր հերթին, հնարավոր է համարել, որ առաջանա մի իրավիճակ, երբ նշանակվեն ՍԴ նոր դատավորներ, եւ զուգահեռ լինի երկու դատարան:

Մինչ այդ, Սահմանադրական դատարանում ներկայում յուրօրինակ իրավիճակ է առաջացել: Ազգային ժողովը նշանակել է ՍԴ նախագահի պաշտոնակատար, սակայն Ալվինա Գյուլումյանը, հղում անելով իր մասով իրողություններին, համարում է, որ ինքն է նախագահի պաշտոնակատարը: ՍԴ երեք անդամների լիազորությունների դադարեցման եւ երկու անդամների արձակուրդ մեկնելու պատճառով ներկայում քվորում չկա, եւ Դատարանը չի կարող նիստեր անցկացնել: Սա ՍԴ նոր ճգնաժա՞մ է, եւ ի՞նչ լուծում է այն ունենալու:

Եվ ընդհանրապես, պետության հիմնարար ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի շուրջ այս ողջ պատմությունը ի՞նչ նստվածք ու հետեւանքներ է ունենալու:

Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս