Իրանն ամրապնդում է իր պաշտպանական կարողությունը քիմիական սպառնալիքներին դիմակայելու նպատակով

Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և օգնական գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է. «Քիմիական և կենսաբանական հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար պաշտպանական պատրաստվածության ամրապնդումը Իրանի քիմիական պաշտպանության հիմնական ռազմավարություններից է»:

Կիրակի օրը, «Քիմիական պաշտպանություն» ազգային համագումարում, անդրադառնալով Իրաքի Բաասական ռեժիմի կողմից Սարդաշթ սահմանային քաղաքի քիմիական ռմբակոծությանը, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին նշել է, որ այդ ոճրագործությունը սև օր էր Իրանի ժողովրդի պատմության ընթացքում:

Նշելով, որ Իրաքի բաասական ռեժիմը ԱՄՆ-ի ու Եվրոպայի կանաչ ազդանշանով և միջազգային կազմակերպությունների լռությամբ է օգտվել քիմիական զենքերից, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է.«Պարտադրյալ պատերազմի տարիներին, Սադդամը 252 անգամ քիմիական արգելված զենք է կիրառել Իրանի ժողովրդի դեմ, և թողել ութ հազար նահատակներ ու 107 հազար վիրավորներ»:

«Իրանի պասիվ պաշտպանության և քիմիական պաշտպանության կազմակերպության օրակարգում է դրված քիմիական, մանրէաբանական և շրջակա միջավայրի սպառնալիքների նախազգուշացման և գնահատման համար խելացի համակարգի ստեղծումը և զարգացումը»,- ասել է Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և օգնական գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին:

1987թ. հունիսին, Իրաքի բաասական ռեժիմը ռմբակոծել է Իրանի Սարդաշթ սահմանային քաղաքը: Հարձակման հետևանքով նահատակվեց 110 խաղաղ բնակիչ և ավելի քան ութ հազարը քիմիական վնասվածք ստացավ:

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն «Հրապարակ». «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ»
website by Sargssyan