«Ասում էին, թե անչափահաս եմ, բայց բալիկ եմ ունեցել». 20 իրական փաստ «Ազիզյաններից» Մարի Պետրոսյանի մասին
Lifestyle«Ազիզյանները» սիթքոմից հայտնի Մարին, նույն ինքը՝ Մարի Պետրոսյանը, որի հերոսուհին աչքի էր ընկնում թրենդամոլությամբ ու բրենդների հանդեպ թուլությամբ, իրականում բացարձակ չի հետեւում թրենդներին՝ կարեւորելով անհատական ոճի ձեւավորումն ու հարմարավետությունը: Դերասանուհին, որի որդին շուտով կդառնա 1 տարեկան, արդեն հարմարվել է մայրիկի առօրյային, բայց նշում է՝ ունի միայն մեկ թուլություն:
NEWS.am STYLE-ի «20 փաստ» խորագրում Մարին բացահայտել է իր թուլությունները, ֆոբիաներն ու իր մասին մյուս հետաքրքիր փաստերը:
Օրդ սկսվում է...
Երեխայիս լացի ձայնով: Նա է ինձ արթնացնում, եւ միեւնույն ժամանակ ժպտում եմ նրան ու փորձում օրս ուրախ սկսել, որ այդպես էլ շարունակվի:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Շոկոլադ եւ ջուր: Առանց դրանց չեմ կարող օրս լիարժեք անցկացնել:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ցանկացած տեսակի ֆասթ ֆուդ: Նման ուտեստներ չեմ կարողանում ուտել:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 163 սմ, քաշս այս պահին՝ 47 կգ:
Երբ մի բանով հիանում ես, ի՞նչ բառ ես օգտագործում:
Առաջին արտահայտությունը, որ անում եմ՝ «Վա՜յ, լսի՜»… հետո շարունակություն է լինում՝ «շա՜տ սիրուն ա»: Նայած՝ ինչ եմ տեսնում (ծիծաղում է):
Երբ բարկանում ես, ո՞ր բառն ես ամենց հաճախ օգտագործում:
Չեմ ասի այն բառը, որն օգտագործում եմ ամենաբարկացած ժամանակ (ծիծաղում է): Բայց հաճախ օգտագործում եմ «ապուշ» կամ նմանատիպ մի բառ:
Ինչպե՞ս ես փաղաքշաբար դիմում տղայիդ:
Իրակամում շատ մեղմ չեմ արտահայտվում, ավելի շատ ներս եմ գցում զգացմունքներս: Տղայիս դիմում եմ՝ «բալես», «Մոնթես»…
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Ունեմ կլաուստաֆոբիա՝ շատ եմ վախենում փակ տարածքներից… ինձ թվում է՝ շնչահեղձ կլինեմ: Նաեւ սարսափում եմ թիթեռներից:
Թրենդներից ո՞նչը տանել չես կարողանում:
Ճիշտն ասած՝ թրենդամոլ չեմ, ու ավելին՝ այն, ինչ թրենդի մեջ է, ինչը բոլորը համատարած կիրառում են, երբ աչք է ծակում, արդեն չեմ սիրում դա: Ես ավելի հասարակ բաներ եմ սիրում, բայց ամենից շատ տանել չեմ կարողանում վարդագույն բմբուլներով ու նմանատիպ միտումներով հագուստ:
Որպես մայրիկ` ուժեղ ու թույլ կողմերդ:
Ես ինձ ուժեղ մայրիկ եմ համարում, ու կարծում եմ՝ մայրիկներն, առասարակ, ուժեղ մարդիկ են: Երեխայիս համար իմ ուժերը միշտ տեղում են լինում, միայն մեկ թույլ կողմ ունեմ՝ երբ քունս տանում է, չեմ կարողանում դիմանալ (ծիծաղում է):
Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:
Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը կարող եմ անդադար նայել…Միայն իր մասնակցությամբ ֆիլմերն եմ այդպես հետաքրքրությամբ մեկ անգամից ավել դիտում:
Ո՞ր տարիքի հետ են կապված հուշերիդ մեծ մասը:
Ցանկացած տարիքի հետ կապված էլ ունեմ հուշեր, բայց ամենից լավ հիշում եմ 18-ից սկսած բոլոր հիշարժան իրողությունները:
Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:
Իհարկե, տխուր օրեր շատ են եղել, բայց չկա նման մի օր, որը կցանկանայի ջնջել իմ կյանքից:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ