«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցների աշխատավարձը կրճատում է 20 տոկոսով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը տասն օր առաջ ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել: 

Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ՀԾԿՀ-ին ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Թադևոսյանը նաև հայտնել էր, որ կրճատումներից բացի, սպասվում են նաև աշխատավարձերի կրճատումներ:

Երեկ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասնում, որ ընկերությունն արդեն իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ, որով նրանք «տալիս» են իրենց համաձայնությունը աշխատավարձի 20 տոկոսի կրճատման վերաբերյալ։ Այս փաստը «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների մոտ լուրջ դժգոհություններ է առաջացրել, որի մասին նրանք արտահայտվեցին մեզ հետ զրույցում։

Մանրամասներ ճշտելու համար դիմեցինք ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից միայն ասացին. ««Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենը ՀԾԿՀ նիստի ժամանակ անդրադարձել է այդ հարցին: Այդ ամենը պայմանավորված է սակագնի վերանայման և աշխատավարձային ֆոնդի կրճատման հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Պայթում է Ալիևի գլխավոր միֆը Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ֆրանսիայի ժողովրդին Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից կրակով կասեցվել է. ՊՆ Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ադրբեջանցիները խուճապահար փախնում են
website by Sargssyan