ԲԴԽ նախագահին կփոխե՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է` ՀՀ դատաիրավական ոլորտում ընթացող գործընթացները դարձել են երկրում տեղի ունեցող իրադարձությունների առանցքային թեմաներից մեկը։ Մեր տեղեկություններով, գործող իշխանությունները նպատակ ունեն ընդհանուր առմամբ այս ոլորտում ունենալ բացարձակ ազդեցություն, մաքսիմալ ազատվել «ոչ յուրայիններից»։

Մասնավորաբար, չնայած ներկայիս բարձրագույն դատական խորհրդի կազմը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այս կառույցի հետ ևս Փաշինյանի իշխանությունը որոշակի խնդիրներ է տեսնում, կամ, ինչպես իրավաբանական հանրության շրջանում են խոսում, այս կառույցի հետ էլ «յոլա» չեն գնում։ 

Շատերի համար անսպասելիորեն վերջին շրջանում տարբեր շրջանակներ սկսել են թիրախավորել ԲԴԽ-ն՝ նշելով, թե այն նույնպես սպասարկում է «նախկիններին»։

 Թերթի տեղեկություններով, իշխանության շրջանում վերջերս նախնական որոշում է կայացվել, և մինչև սեպտեմբեր տարբեր սատելիտների միջոցով հրապարակ կնետվի, իսկ սեպտեմբերից արդեն բաց տեքստով առաջ կքաշվի ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի հարցը։ 

Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, այս հարցի հետ կապված իշխանական խմբակցությունում արդեն որոշակի իրավակարգավորումներ են ուսումնասիրվում ու մշակվում, ավելին՝ խմբակցությունում Նիկոլ Փաշինյանի «հավատարիմները» մի քանի հանդիպումներ են ունեցել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեկնածուների հետ՝ հասկանալու, թե ով ավելի հնազանդ կլինի։ Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ովքեր են այդ անձինք՝ խոստանալով առաջիկայում ավելի խորքային մանրամասներ տրամադրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պայթում է Ալիևի գլխավոր միֆը Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ֆրանսիայի ժողովրդին Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից կրակով կասեցվել է. ՊՆ Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ադրբեջանցիները խուճապահար փախնում են Սպանվել են գեներալ- մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը. ադրբեջանցի բլոգեր Հակառակորդը 3 արկ է բաց թողել Բերդ համայնքի ուղղությամբ. տուժածներ չկան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ
website by Sargssyan