Ինչպե՞ս «հաջողացրեցինք» այսքան ընկնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին անընդհատ տեղեկություններ են հրապարակվում նաև այս կամ այն քաղաքական գործչի, պատգամավորի կամ պաշտոնյայի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Աշխարհն իրար խառնած այս հիվանդությունից ոչ ոք ապահովագրված չէ:

Սակայն ոչ պակաս մտահոգիչ է այն արձագանքը, որ մեր հասարակության որոշ շերտեր տալիս են նման տեղեկություններին: 

Քիչ չեն այնպիսի մեկնաբանությունները, որոնց իմաստն այն է, թե «լավ է եղել», «տա Աստված, կորոնավիրուսը հաղթի» և այլն: Այսքան անմարդկային, չար, տմարդի ու անուղեղ վերաբերմունքը ե՞րբ խորացավ մեր հասարակության մեջ, ինչպե՞ս կարողացանք այսքան «ցավին անտարբեր» դառնալ, ուրիշի հիվանդությամբ, ցավով, վշտով ուրախանալ, ինչո՞ւ «հաջողացրեցինք» այսքան ընկնել: Սրանք հարցեր են, որ միանշանակ պատասխան չունեն: Այնպես չէ, որ մեկ-երկու օրում դարձանք այսպիսին: 

Բոլոր ժամանակներում էլ այդպիսիք եղել են մեր հասարակության մեջ, երբ որևէ մեկի հարազատի մահվան լուրի ներքո կարող են գրել «տարոսն ուրիշին», երբ կարող են անպարկեշտ արտահայտություններ տալ որևէ մեկի տանը, ասենք, թոռնիկ ծնվելու առթիվ: 

Սակայն հանուն արդարության պիտի նշենք, որ չարության, ատելության, նողկալիորեն հակամարդության դոզան գնալով ավելանում է: Չենք ուզում հավատալ, որ նման մեկնաբանությունները կազմակերպված են: 

Բայց պիտի ընդունենք, որ վատ օրինակը վարակիչ է: Այնպես որ, հատկապես հանրային դեմքերը պետք է չափազանց զգույշ լինեն իրենց արտաբերած ամեն մի բառի, ամեն մի մտքի առումով, քանզի նույնիսկ արտաքուստ անմեղ թվացող մի ձևակերպում կարող է հանրային այլ «մեսիջ» դառնալ: Առողջություն բոլորին: Նաև՝ բարություն ու խելամտություն... 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաներ հետ կկանչվեն Որոշում կայացվեց սեպտեմբերի 15-ից բացել դպրոցները Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին ԱԱԾ-ն՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման մասին Արաբկիրի ոստիկանները պարզել են Երևանում կրակոցներ արձակողների ինքնությունը. նրանց մեջ է «Գագասիկը» Աշխարհահռչակ Starmus միջազգային փառատոնը 2021 թվականին կանցկացվի Հայաստանում 2020 թվականին Կարմիր խաչը 40 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 25-ամյա վարորդի կյանքի համար Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել Ալիևը Լուկաշենկոյին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին «ԱՄՆ նախագահին պետք է ընտրի ամերիկացի ժողովուրդը, ոչ թե Վլադիմիր Պուտինը». ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ (տեսանյութ) Դպրոցներում Ֆիզկուլտուրա առարկայի հետ կապված փոփոխությունների մասին Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթ օգոստոսի 12-ին Ոստիկանությունը՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների մահվամբ ավարտված վթարի մասին Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ալեքսանդր Լուկաշենկոյին
18 կարատանոց ոսկի, 3600 սև և սպիտակ ադամանդ․ իսրայելցի ոսկերիչները կորոնավիրուսից պաշտպանող գերթանկարժեք դիմակ են ստեղծե... Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր լուսավոր ընտանիքը . նոր լուսանկարներ «Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր Քրիստինե Պեպելյանն ԱՄՆ է արտագաղթում ՖՈՏՈ. «Ափսո՜ս, Արմեն ջան, որ այս Սեպտեմբերի 1-ն առանց քեզ կսկսենք. Բացակադ` հարգելի չէ». Ավտովթարից մահացած ընտանիքի մաս... Իննա Խոջամիրյանը Զիրոյանին փաթաթված սկեսրայր-հայրիկի հետ է զրուցում (լուսանկար, տեսանյութ) Անատի Սաքանյանը ցուցադրել է, թե ինչպես է անցկացնում իր գերշքեղ հանգիստը. (լուսանկար, տեսանյութ) «Ձեզ վաղուց ոչնչով չես «փչացնի»». երկրպագուները սարսափել են Քսենիա Սոբչակի տեսքից Լայն բացվածք, կիպ զգեստ. Եվա Բաղդասարյանի գայթակղիչ լուսանկարը Ինչպես միշտ համեստ և հասարակ. Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել
website by Sargssyan